Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը ցանցային պատրաստվածությամբ բարելավել է իր դիրքը աշխարհում 7 տեղով՝ զբաղեցնելով 58-րդ հորիզոնականը

Ապրիլ 15,2015 11:07

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը` որպես Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) Համաշխարհային մրցունակության կենտրոնի գործընկեր կազմակերպություն Հայաստանում, ներկայացնում է ՀՏՖ կողմից հրապարակվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց 2015»-ի հիմնական արդյունքները: Զեկույցի հիմքում ընկած է ցանցային պատրաստվածության համաթիվը, որը ցույց է տալիս երկրների տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումներին մասնակցելու և դրանցից օգտվելու պատրաստվածության աստիճանը, ինչն էլ նպաստում է մրցունակության բարձրացմանը:Այս տարի զեկույցը գնահատել է աշխարհում 143 տնտեսությունների ՏՏ մրցունակությունը: ՀՏՖ-ի գնահատականներով Սինգապուրը, Ֆինլանդիան և Շվեդիան շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել ցանցային պատրաստվածության վարկանիշով: Վարկանիշային առաջին հնգյակը եզրափակում են Նիդեռլանդները և Նորվեգիան: Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցիչով աշխարհում 58- րդն է 143 երկրների շարքում՝ նախորդ տարվա համեմատությամբ 7 տեղով բարելավելով դիրքը: 2012-2015թթ․ցանցային պատրաստվածության ցուցչի աճով Հայաստանն աշխարհում առաջատարն է՝ բարելավելով դիրքը 36 տեղով: Նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել համաթվի բոլոր 4 բաղադրիչների գծով: ԱմենաԷական բարելավում գրանցվել է ազդեցության բաղադրիչում (+13 կետ): Հայաստանի, ԱՊՀ երկրների, Ուկրաինայի և Վրաստանի ցանցային պատրաստվածության համաթվի և բաղադրիչների դինամիկան ներկայացված են ստորև:

1

Նշված համադրելի երկրների շարքում ընդհանուր ցուցչի դրական տեղաշարժ են արձանագրել գրեթե բոլոր երկրները՝ բացառությամբ Ադրբեջանի և Ղազախստանի: Առավել էական բարելավում է արձանագրվել Ղրղզստանում (+20): Ադրբեջանը զիջել է իր դիրքերը (-8) այսպիսով էականորեն կրճատելով առավելությունը Հայաստանի նկատմամբ՝ զբաղեցնելով 57-րդ հորիզոնականը: Վրաստանը նախորդ տարվա համեմատ առաջընթաց չի գրանցել։

ՀՏՖ-ի գնահատականներով Հայաստանի ՏՀՏ ոլորտում առավել ուշագրավ
առավելություններն ու թերություններն են.

2

Ընդհանուր առմամբ, Հայաստանի դիրքերը ցածրից միջին եկամուտներ ունեցող երկրների արդյունքների համեմատ բավականին բարձր են։ Հայաստանը հիմնականում բարելավել է դիրքերը պետական օգտագործման հենասյունով, հատկապես պետության՝ էլ․ մասնակցության ցուցչով, որը նախորդ տարիներին ամենաէական թերությունների շարքին էր դասվում: Ուշագրավ առավելություններից է նաև կառավարության էլեկտրոնային ծառայությունների, հեռախոսային կապի և համացանցի ոլորտում մրցակցության, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետի սակագների ենթացուցիչները (համապատասխանաբար + 66, +112, +17) Հայաստանի հիմնական ուժեղ կողմերից են շարունակում մնալ ձեռնարկությունների գրանցման հետ կապված հիմնական գործընթացների դյուրինությունը: Ամենախնդրահարույց ոլորտներից են դատաիրավական համակարգը, 1 Հեռախոսային կապի և համացանցի ոլորտում մրցակցության ցուցչի գնահատականը ներառում է տեղական ֆիքսված, տեղական միջքաղաքային ֆիքսված և միջազգային ֆիքսված հեռախոսակապի ոլորտում ծառայություն մատուցող ընկերությունների քանակը: Հեռախոսային կապի և համացանցի ոլորտում մրցակցության ցուցիչը հաշվարկվում է 0-2 սանդղակով։ Հայաստանն Երկիր Ցանցային պատրաստվածություն Միջավայրի բաղադրիչ Պատրաստվածության բաղադրիչ Օգտագործման բաղադրիչ Ազդեցության բաղադրիչ 2015 վարկանիշ Փոփոխությունը 2015 վարկանիշ Փոփոխու թյունը 2015 վարկանիշ Փոփոխու թյունը 2015 վարկանիշ Փոփոխությունը 2015 վարկանիշ Փոփոխությունը Ղազախստան 40 -2 55 2 35 -4 40 -2 44 -8 Ադրբեջան 57 -8 74 -4 64 -15 41 3 48 -2 Ռուսաստան 41 9 63 24 27 10 39 14 42 2 Ուկրաինա 71 10 104 10 28 6 94 7 82 16 Վրաստան 60 0 62 11 45 -5 72 3 64 10 Հայաստան 58 7 78 5 44 7 65 8 54 13 Տաջիկստան 117 – 92 – 124 – 121 – 99 – Ղրղզստան 98 20 102 20 82 24 115 11 114 12 պայմանագրերի կիրարկումը, ինչպես նաև առաջատար տեխնոլոգիաների պետական գնումների և աշխատակազմի վերապատրաստման մակարդակը:

Ցանցային պատրաստվածության ցուցչի բաղադրիչները և Հայաստանի
գնահատականները ներկայացված են ստորև.

3

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն և «Ի-Վի Քոնսալթինգ» փբը «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը հանդիսանում է «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հետազոտական թևը։ Կենտրոնի մասնագիտացումը ներառում է տնտեսական զարգացման ընդհանուր խնդիրներից մինչև բիզնես զարգացման անհատական հիմնախնդիրներ: Կենտրոնն ուսումնասիրում է տնտեսության և հասարակության զանազան ոլորտներ` հարցումների, ֆոկուսային խմբերի քննարկումների, վերլուծությունների, առաջնային և երկրորդային հետազոտությունների միջոցով: «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը Համաշխարհային տնտեսական ֆորումի գործընկեր կազմակերպությունն է Հայաստանում: Ի-Վի Քոնսալթինգը գործարար խորհրդատվական ընկերություն է, որն աջակցում է մրցունակության և նորարարության հաջորդ` ավելի բարձր մակարդակի ձգտող կազմակերպություններին։

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930