Այլեւս կարելի է կասկած չունենալ, որ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանում կբարձրանա սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը։ Հայտնի է անգամ, թե որքան կարժենա մեկ կիլովատը։
Բնակիչներին մատակարարվող էլէներգիայի մեկ կիլովատը ներկայիս 42 դրամից կբարձրանա 48 դրամի։ Թա՞նկ է դա, թե՞ էժան։ Նման հարցերի պատասխանները հնարավոր է գտնել միայն ու բացառապես համեմատությունների մեջ։ Այսպիսով մեկ կվտ ժամ էլէներգիայի սակագինը Հայաստանում կկազմի 10 ցենտ։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում էլէներգիան ավելի էժան է. Ռուսաստանում մեկ կիլովատը արժե մոտ 7 ցենտ, Բելառուսում՝ 6 ցենտ, Ղազախստանում՝ 8 ցենտ։ Բայց Եվրոպայում էլէներգիան շատ ավելի թանկ է՝ Ֆրանսիայում մեկ կիլովատը արժե մոտ 22 ցենտ, Գերմանիայում՝ 40 ցենտ, Ավստրիայում՝ 28 ցենտ։ Ամենաթանկ էլէներգիան Դանիայում է՝ 41 ցենտ։
Այս տեսանկյունից՝ մեր էլէներգիան կարծես թե ոչ թանկ է, ոչ էլ էժան։ Այս հակասական տպավորությունը կարելի է ստանալ անգամ մեր հարեւանների հետ համեմատվելու պարագայում։ Օրինակ՝ Թուրքիայում մեկ կիլովատի գինը ավելի քան 16 ցենտ է, Վրաստանում 9.5 ցենտ, Ադրբեջանում՝ 7.5 ցենտ։ Հայաստանյան էլէներգիայի 10 ցենտանոց գինը այս ցուցանիշների «մեջտեղում» է: Սակայն, մասնավորապես, էլէներգիայի գնի բարձր կամ ցածր լինելու մասին դատողություններ անելու համար աշխարհում կիրառվում է մեկ այլ ցուցանիշ։ Խոսքը էլէներգիայի այն քանակի մասին է, որը գործող սակագնով հնարավոր է գնել տվյալ երկրում արձանագրված ամսական միջին աշխատավարձով։ Ահա այստեղ է, որ պատկերը բոլորովին այլ է ստացվում։ Ամենաթանկ էլէներգիայով երկրում՝ Դանիայում, ամսական միջին աշխատավարձով կարելի է գնել 9 հազար կիլովատ ժամ էլէներգիա։ Գերմանիայում այդ ցուցանիշը 7 հազար 700 է, Ֆրանսիայում՝ 14 հազար, Ավստրիայում 11 հազար 300:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում