Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկ Գրիգորյան. «Մենք պատրաստ ենք ոչնչացնել գոյություն ունեցող անցյալը». «Հրապարակ»

Ապրիլ 15,2015 10:48

«Անծանոթ Երեւան». այսպես է կոչվում Մարկ Գրիգորյանի հեղինակային ֆիլմաշարը:

– Շատ է խոսվում, որ հին Երեւանից ոչինչ չի մնացել, եւ այսօր Երեւանում ոչ միայն 2790-ամյա, այլեւ 100-ամյա պատմություն ունեցող կառույց, շենք դժվարությամբ կգտնես։ Համաձա՞յն եք այս դիտարկման հետ։

– Եթե շատ ուշադիր շրջենք Երեւանով, կտեսնենք ոչ միայն 3 հազար, այլեւ 6 հազար տարվա շինություններ, որոնք բոլորը հիմա պահվում են։ Ես, մասնավորապես, խոսում եմ Շենգավիթի հին բնակատեղիի մասին, որը,

ինչպես հնագետներն են ասում, արդեն ուներ քաղաքին բնորոշ հատկություններ, կար պարիսպ, որն այդ բնակատեղին պահպանում էր դրսից։ Բայց, իհարկե, շատ չեն մեզ մոտ պատմական շենքերը։ Միեւնույն ժամանակ կան նաեւ 17-րդ, 18-րդ դարի շինություններ, որոնցից եզակի բաներ են մնացել, մենք շատ կորցրինք 19-րդ դարի շինություններից, երբ Երեւանը սկսում էր զարգանալ որպես ռուսական գավառական քաղաք, իսկ դա նշանակում էր իր բնույթով եվրոպական, որովհետեւ մինչեւ այդ եղել էր պարսկական տիպի, ի դեպ, պարսկական ոճի քաղաքից մի քանի փողոց է մնացել Կոնդում, որտեղ քայլելով՝ կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսին էր Երեւանը 100 տարի առաջ։

– Քանդելով հին Երեւանի շենքերը՝ այսօր փորձ է արվում «Հին Երեւան» նախագծի միջոցով վերականգնել քանդածները։ Այս մոտեցումը որքանո՞վ է Ձեզ հասկանալի։

– Երբ մտածում եմ այդ նախագծի մասին, սկսում եմ մտածել, որ երեւի խնդիր ունենք մեր սեփական անցյալի հետ։ Մենք պատրաստ ենք ոչնչացնել գոյություն ունեցող անցյալը եւ դրա փոխարեն մի ուրիշ տեղ ստեղծել մեզ համար մի նոր անցյալ։ Իհարկե, բոլորս էլ կուզենայինք, որ 17-18-րդ դարի Երեւանն ունենար գեղեցիկ թագավորական պալատներ, լայն փողոցներ, կամուրջներ, բայց քանի որ չունենք, պետք է կարողանանք համերաշխության մեջ լինել մեր պատմության հետ եւ հասկանալ, որ ունենք այն, ինչ ունենք, դա փոխարինել ոչնչով հնարավոր չէ։ Գոնե պահպանենք այն, ինչ մնացել է։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930