Լրահոս
Օրվա լրահոսը

Կճանաչի երկու, թե հարյուր երկու պետություն Հայոց ցեղասպանությունը, մեծ հաշվով Հայաստանի համար ոչինչ չի փոխի. «Ժամանակ»

Ապրիլ 15,2015 10:33

Նախօրեին միանգամից երկու երկրների խորհրդարաններ բանաձևեր են ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: Խոսքը Չիլիի և Չեխիայի խորհրդարանների մասին է: 100-րդ տարելիցի շրջանակում միջազգային հանրության շրջանում Հայոց ցեղասպանության ճանաչման մթնոլորտի հագեցումը շարունակվում է: Առայժմ գագաթնակետը, իհարկե, ապրիլի 12-ին Վատիկանում տեղի ունեցած պատարագն է:

Եվ ահա, այստեղ առանցքային է դառնում Հայաստանի դիրքորոշումը իր հետագա անելիքների համար, քանի որ նման հստակ մոտեցումների և անելիքի վերաբերյալ ռազմավարության բացակայությունը Հայաստանին դնելու է այս ու այն կողմ թռչող գնդակի տեղ, նայած, թե հայկական հարցը որ կողմում ավելի ակտիվ կխաղարկեն: Սա է, որ կարևոր է դարձնում այն, թե ինչ ունի անելու Հայաստանը՝ հիշատակի արարողություններից և տարբեր երկրների ճանաչման բանաձևերի համար շնորհակալություն հայտնելուց և ոգևորվելուց բացի:

Հակառակ դեպքում, կճանաչի երկու, թե հարյուր երկու պետություն Հայոց ցեղասպանությունը, մեծ հաշվով Հայաստանի համար ոչինչ չի փոխի, եթե այդ ամենը տեղի է ունենում ռազմավարության բացակայության պայմաններում: Այդ պարագայում, տեղի ունեցողից կարող են օգտվել նրանք, ովքեր հայկական հարցն իրենց զինանոցում են պահում, և այն ենթակա է հստակ ռազմավարության: Այստեղ է հարցերից գլխավորը, և այդ հարցի պատասխանն է, որ կօգնի հասկանալ 100-րդ տարելիցի արդյունավետությունը հայաստանյան շահերի տեսանկյունից:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930