Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը միջնորդել է, որ յուրայիններին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկացնի բնակարաններ։ Ավագանու որոշմամբ երեկ 2 բնակարան անհատույց հատկացրին մի սարկավագի եւ եկեղեցու մեկ այլ աշխատակցի։
Ընդ որում՝ երկուսն էլ երիտասարդ են ու հազարավոր երիտասարդների պես կարող էին բնակարաններ ձեռք բերել հիպոթեքային վարկերով կամ օգտվել Սերժ Սարգսյանի կառուցած շուկայականից ցածր վարկերով ու տոկոսադրույքներով սոցիալական ծրագրից։
Թե ծայրահեղ աղքատներով, անտուն մարդկանցով լեցուն քաղաքում եկեղեցականների կողմից ձրի տներ կորզելու քայլը որքանով է համապատասխանում նրանց դավանած քրիստոնեական արժեքներին, թողնում ենք այս մարդկանց խղճին։
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Աչքիս սխալ մասնագիտություն եմ ընտրել: Պիտի տեր-տեր դառնայ, տունը ձրի կլիներ, հարսանիքից ու կնունքից լավ փող կառնեյ: Ափսոս ուշ հասկացա:
Այս խմորը դեռ շատ ջուր կուզի: Երիտասարդ գիտնականները, ուսուցիչներն ու այլ մասնագետներ այսօր չունեն այդ հնարավորությունը: Նույնիսկ նախագահի կողմից կառուցված այդ ՙմատչելիՙ բնակարաններն են անհասանելի: Դեմ չեմ, թող տան, սակայն մի՞թե եկեղեցական սպասավորը, սարկավագը կամ նույնիսկ քահանան ավելին է անում ազգի ու պետության համար, քան ուսուցիչն ու գիտնականը…