Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ ապրիլի 15-ին, ժամը 01.28-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ավտոմեքենայի մեջ ընկած է անձը չպարզված քաղաքացի (ամբողջովին արյունոտ), ով շտապօգնության կարիք ունի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Թիվ 4 շենքի բակում կանգնած «Ինֆինիտի» մակնիշի 34 SP 377 պետհամարանիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է Հ. Գ.-ի (մոտ 60 տ.) արյունոտ դին:
ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ մեկնած օպերատիվ խումբը Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի 4-րդ շենքի բակում հայտնաբերել է 1964 թ. ծնված, նախկինում դատված Հայկարամ Գրիգորյանի դիակը` գլխի շրջանում հրազենային վնասվածքներով, իր վարած «INFINITI QX 4» մակնիշի ավտոմեքենայի կողքին ընկած:
Կատարվում է քննություն:
Կարդացեք նաև