Լրահոս
Օրվա լրահոսը

Իբր «հավատացյալ» ենք

Ապրիլ 15,2015 10:03

Gallup international կազմակերպության զեկույցի համաձայն` աշխարհի բոլոր երկրների շարքում հավատացյալների քանակով Հայաստանը երկրորդն է՝ այստեղ որպես հավատացյալ է ներկայացել բնակչության 93 տոկոսը: Իհարկե, ոմանք կասկածի տակ են դնում այդ կազմակերպության բարեխղճությունը, բայց տվյալ դեպքում հակված եմ հավատալու, որ հայաստանցիների 93 տոկոսը հայտարարել է իր կրոնական զգացմունքների մասին: Ուրիշ հարց, թե որքանով են այդ հայտարարություններն անկեղծ:

Այդ հարցին պատասխանելու համար առաջարկում եմ մտովի մի փորձ անել: Ենթադրենք, Հայաստանում դատավարությունների ժամանակ վկաներին առաջարկեն ձեռքը դնել Աստվածաշնչի վրա եւ երդվել, որ ասելու են ճշմարտությունը, միայն ճշմարտությունը եւ ոչինչ՝ բացի ճշմարտությունից: Նա, ով իրեն «հավատացյալ» է համարում, տալիս է այդ երդումը: Իսկ հիմա ասացեք, խնդրեմ՝ այդ 93 տոկոսից քանի՞ տոկոսն է ընդունակ այդ երդումից հետո առանց աչքը թարթելու սուտ ասել: Ընդ որում, Աստվածաշնչի վրա երդումը խախտելու ընդունակ պոտենցիալ ստախոսներն անկեղծորեն համոզված են, որ իսկապես հավատացյալ են՝ նրանք մկրտված են, եկեղեցի են գնում, գուցե նույնիսկ «Հայր մերը» գիտեն: Բայց նրանց հավատն ինձ համար խիստ կասկածելի է: Ինչպես եւ բոլոր այն հայաստանցիների, որոնց իրական գաղափարախոսությունը հիմնված է խաբելու եւ «քցելու» վրա:

Եվ հակառակը. ըստ Gallup international-ի նույն զեկույցի՝ կոմունիստական Չինաստանի միայն 7 տոկոսն է իրեն նույնականացնում որեւէ հավատքի հետ, իսկ 61 տոկոսն իրեն հայտարարել է աթեիստ: Բայց ես ենթադրում եմ, որ նույնիսկ այդ «աթեիստների» աշխարհընկալումը հիմնված է բուդդիզմի, դաոսիզմի եւ Կոնֆուցիոսի ուսմունքի վրա, անգամ եթե նրանք գիտակցական մակարդակով չեն ընկալում այդ ուսմունքները: Չինացիների սովորելու, աշխատելու, նաեւ՝ կարգուկանոնն ու հասարակությունը հարգելու ձեւի մեջ, ինձ թվում է, կա կրոնական երանգ:

Նույն ուսումնասիրության համաձայն՝ Իսրայելը նույնպես առանձնապես «հավատացյալ» երկիր չէ: Բայց, անկախ այդ ազգի կրոնական մոլեռանդության աստիճանից, նրանք ունեն Թալմուդ, որը ոչ միայն կրոնական գիրք է, այլեւ «օրենսդրական» մի հավաքածու, որի նկատմամբ հարգանքը դաստիարակվել է հարյուրամյակներով: Գուցե նաեւ այդ պատճառով է, որ Իսրայելը չունի Սահմանադրություն:

Դառնալով Հայաստանին՝ ես շատ կցանկանայի, որ մեր ժողովրդի գոնե 40 տոկոսը լիներ ճշմարիտ հավատացյալ: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ Աստվածաշնչյան ճշմարտությունները «թարգմանվեն» կենցաղային, հասարակական եւ քաղաքական «լեզուներով»: Մենք առայժմ այդ խնդրին չենք էլ մոտեցել:

Նույն բուդդիստներն ասում են՝ մի պոկեք չարիքի ծառի տերեւները, միեւնույն է՝ նորերն են աճելու: Փորձեք այդ ծառը արմատախիլ անել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Ruben says:

    Քանի դեռ հայ ժողովուրդը չունի կամ չի վերականգնել սեփական ազգային կրոնը, չունի կամ չի վերականգնել սեփական ազգային կրոնական գիրքը, որը կհանդիսանա Սահմանադրության հիմքը՝ անիմաստ է մտածել ճշմարտության, հարգանքի, ինքնասիրության, նամուսի…, անկախ պետականության մասին:

  2. gib.gibindus says:

    Ինչպես եւ բոլոր հայաստանցիների, ում իրական գաղափարախոսությունը հիմնված է խաբելու եւ «քցելու» վրա:

    Հալալ ա, տոշնի յա ասված: Խորը և բովանդակալից հայտարարություն`պատվիրատուն պարզ չի: Բայց ոչինչ, կարևորը միտքն է:

  3. Արթուր Ղազարեան says:

    [Ինչպես եւ բոլոր հայաստանցիների, ում իրական գաղափարախոսությունը հիմնված է խաբելու եւ «քցելու» վրա:]

    Այս նախադասութիւնից հետեւում է, որ բոլոր հայաստանցիները խաբող եւ գցող են (համաձայնէք՝ վիրաւորական է): Հակուած եմ կարծել, որ սա վրիպակ է: Ենթադրում եմ, որ պիտի լինէր ԲՈԼՈՐ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ,,,

    /ում = ՈՐՈՆՑ/

    • Ruben says:

      Համեցեք Երեւան, Զվարթ(ս)նոց օդանավակայան, սայլակները վճարովի (միայն Հայաստանում, 500դրամ ), տաքսի առանց հաշվիչի՝ տաքսու վարորդների աճուրդ, տարադրամի փոխանակման կետ՝ մուննաթով չարչիներ (барыги), խանութներում անվորակ ապրանքներ՝ ֆոկուսի վարպետ (մագ) վաճառողներ եւ գանձապահներ, կենտրոնում՝ բարոյա-ֆինանսական քցողների գրասենյակներ (որջեր), խուլ ու համր ոստիկաններ…ХХV դար:
      Չմոռանաք ճաշել օպերայի հրապարակի նախկին հասարակական զուգարանում:
      Այցելեք անգլիական այգի՝ ձեզ եվրոպացի զգալու համար:
      Ֆրանսիական հրապարակում վերհիշեք դարվինիզմը:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Այո, սիրելի Աթրուր, համատեքստից, կարծում եմ, պարզ է, բայց Ձեր ձեւակերպումն անշուշտ, ավելի ճշգրիտ է: Հենց այդպես էլ կփոխեմ: Շնորհակալություն: Խնդրում եմ, շարունակեք գրել դիտողությունները:

  4. Հ.Շ. says:

    Եթէ նկատի առնենք եօթանասուն տարիների՝ խորհրդային, հակա-եկեղեցական (աւելի խոր՝ հակա-Աստուած) ժամանակամիջոցը, այդքան ալ վատ չէ Հաւատքի վերելքն ու ներկայի վիճակը՝ Հայոց այժմու Մայր Հայրենիքում: Եւ դեռ կը բարելաւուի, պայմանաւ որ հոգեւորական սնունդի ծարաւը ժողովուրդը չշեղեցնէ դէպի այլազան աղանդներ (խօսքս աւանդական յարանուանութիւնների մասին չէ…), եւ նաեւ՝ որ մարդիկ չշփոթեն Հաւատքը կարգ մը կղերականների հետ: Ամէն պարագայի, հարազատ Հաւատքը կապ չունի դատարկ ձեւակերպութեանց կամ յետամնաց նախապաշարումների հետ: Իսկ Հայութեան համար, Հաւատքը ազգային ինքնութեան էական բաղադրիչ է: Շնորհիւ անոր է որ գոյութիւն ունինք, սկսեալ Վարդանանց Պատերազմէն մինչեւ այն բազմաթիւ դարերը երբ ապրել ենք Օսմանյան եւ Պարսկական լուծերի տակ, ինչպէս նաեւ այլազան ոչ-քրիսոնէայ երկրներում: Փառք Աստուծոյ: — Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
    https://www.shoushisummercamp.org/

    .

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Հայդուկ, չնայած որ ինձ հավատացյալ չեմ համարում, սակայն քեզ հետ լիովին համաձայն եմ: Ինչ վերաբերում է «հայաստանցիների» ն «գցելու» եվ «կոռուպցիայի» հարցով, ինձ թվում է Ռուսական Կայսրությունը բավական ազդեցություն է ունեցլ իր «քաղաքակրթությամբ» այդ հարցում եվ վրացիների եվ հայաստանցիների, ուկրաինացիների… վրա…համոզվելու համար կարդացեք Գոգոլի անմահ գործերը… «Ռվիզորը» եվ «Մեռած հոգիները»

      • Հ.Շ. says:

        «քցելու» նիւթով, որպէս բազմաթիւ անգամներ եւ ամէն անգամ երկար տեւողութեամբ Հայաստանն ու Արցախը վայելած անձ (չեմ ուզում ասել այցելած, քանի որ խօսում ենք Մայր Հայրենիքի մասին, եւ նաեւ՝ իմ ու ընտանիքիս ճաբորդութիւնները պտոյտի համար չեն, այլ բացառապէս՝ ծառայելու), իմ հաստատ վկայութիւնն ու անխախտ մօտեցումը հետեւեալն են՝ Հայաստանաբնակ/Արցախաբնակ 50 հայերի վրայ կարող է որ, պատահաբար, մի անձ «քցել» է զիս – կամ՝ փորձել է քցել… –, մինչ մնացեալ 49-ը ցուցաբերել են հոյակապ, ջերմ, հարազատ, ազնիւ եւ սրտաբաց վերաբերմունք: Իմ եւ իմ ընտանիքի համար, շատ հեշտ է անտեսել եւ իրապէս մոռնալ այդ մի անձը, եւ յիշել ու գնահատել միայն միւս 49-ը: Եթէ ամեն հայ նոյն ձեւով դիմագրաւէ կացութիւնը (փոխանակ յաճախ հակառակը ընելու` նկատի առնել միայն այդ մի վատը, անտեսելով մնացեալ 49 սքանչելի ազգակիցները), կ’անդրադառնայ թէ որքան բախտաւոր ենք, թէ որքան լաւն են մեր ժողովուրդն ու մեր երկիրը: Դեռ կը բարելաւուի, անշուշտ, սակայն արդէն իսկ հարկաւոր է որ յարգը գիտնանք: Սիրով՝ Հայդուկ:

  5. Արսեն says:

    Ւբր ինչը իբր չի, որ «Իբր հավատացյալը» դրանցից ամենահրատապն էր?
    (Մանավանդ դրանից հավատաքննության հոտ է գալիս, եկեղեցուն իրավունք տվեք՝ քննել և «իսկական հավատացյալի» վկայական տալ՝ «իսկականներին», մնացածին՝ արգելվում է եկեղեցիներ գնալ, «Հայր մերը» ասել և պետական պաշտոններ զբաղեցնել…))).. )։
    Իբր՝ ընտրություններ են, իբր ընտրվում է՚ իբր նախագահ։ Ւբր պատգամավորները, իբր կարծիքներ են արտահայտում և իբր՝ քվեարկում են։ Իբր ոստիկանությունը իբր «հասարական կարգ է պահպանում»… և այլն…
    Ւբր խմբագիրը, այդ մասին իբր հոդված է գրում..))..
    Ճիշտ կլինի՝ վերանվանվանվեք. «Հայաստանի Իբրապետություն» ..)))..

  6. Hayk says:

    Հայաստանում ամենաշատ ու հմուտ խաբողներն ու քցողներն այսօր լրագրողներն են: Ինչու այսօր? Որովհետև առաջ այսպես չէր: Հիմա անթույլատրելի սահմանների է հասել:

  7. Մհեր says:

    Իբր «հավատացյալ», իբր դեմոկրատ, իբր հայրենասեր, իբր բարոյական իբր…………………………………………………………………………………….
    ……………………………………………………………………………………….. :

  8. Hayk says:

    Արամ, Դուք, հետևում եք, թե ինչ կործանարար ազդեցություն ունի ձեր՝լրագրողներիդ միտումնավոր ապատեղեկատվությունը ամբողջ երկրի համար? Թե չեք հասկանում? Անշուշտ, հասկանում եք: Մենք էլ, բնականաբար, մտածում ենք, որ դուք ազգությամբ հայ չեք, ու Հայաստանն ամենևին էլ ձեր երկիրը չէ, սիրտներդ չի ցավում, դրա համար էլ կործանում եք: Օրինակ, որ Դուք իմ տեղը լինեիք,նույնը չէիք մտածի?? Հաստատ կմտածեիք: Մենակ թե, խնդրում եմ էդ սուտի դեմոկրատիայի մասին չասեք: Հիմա փոխել եք մեթոդը, հեղինակային հոդվածները գրում եք իբր «անկախ», բայց եթերը մնացել է նույն «խուժանին» ու նրանց « հանճարեղ» կարծիքներին: Ձեր հակառուսական քարոզը բերում է նրան, որ հայերի փոխարեն Ռուսաստանում փող են աշխատում ուրիշները , նրանք, ովքեր ձեզ ստիպում են ռուսներին ատող քարոզչություն անել- եվրոպացիները, թուրքերը, ամերիկացիները……..քանի որ Ռուսաստանը ամենահարուստն է, ու այս ամբողջ պայքարը հենց էդ հարստության համար է: Էլ չեմ խոսում անվտանգության մասին: Հիմա ասեք, ինչու եք էդպես դաժանորեն Հայաստանը կործանում, եթե դուք հայ եք: Փողի համար?? Ուրեմն …… եք: Թե ամեն մեկդ ձեր երկրին եք ծառայում??

  9. Hayk says:

    Ես չեմ ասում,թե Ռուսաստանը դրախտ է հայերի համար, այնտեղ էլ կան ձեր կարգի լրագրողներ, որոնք նույն «գործ»ն են անում հենց հայերի նկատմամբ, բայց դուք շատ լավ գիտեք, որ դա միակ երկիրն է, որի դռները գոնե բաց են հայերի համար, ու էս ամբողջ աշխարհում միայն նրանք են մեզ օգնել ու օգնում էականորեն, ոչ թե խոստումներով: Նայեք ուկրաինացիներին: Ինչ արեց Արևմուտքը? Հիմա ինչ պիտի անեն? Պիտի պահեն էդ 44մլն.-ին? Բա ուր մնաց դրանց խոստացած «ցե եվրոպան», ինչու խաբեցին էդ խեղճ մարդկանց ու ամուր փակեցին իրենց դռները,ինչու չեն խոսում տասնյակ անմեղ զոհված երեխաների մասին? Բա Դուք ինչու մի անգամ չգրեցիք էդ մասին, մենակ շատ հուզվել էիք «գերիների» տեսքից?Ինչու կործանեցին ամբողջ արդյունաբերությունը, որն ամբողջովին կապված էր Ռուսաստանին? Ասեք տեսնեմ,ինչ շահեց հասարակ ուկրաինացին? Ասում են, խելացի մարդիք սովորում են ուրիշների սխալների վրա: Ում համար եք էդպես «կոտորում» ձեզ? Ով պիտի ձեր ճակատը պաչի ձեր հակառուսականության համար? Ով? Ինչու եք ձգտում, որ Հայաստանը մեն-մենակ մնա աշխարհում, առանց Ռուսաստանի օգնության? Ում ծրագիրն եք փորձում իրականացնել???!!!

    • Գալուստ Ենոքյան says:

      Պարոն Հայկ, ուկրաինացին ապացուցեց, որ իրենք մարդկաին, ազգաին արժանապատվություն ունեն, ձեր ասած «արդյունաբերությունը» կործանեցին Պուծինի դրածոները, էս վերջերս էլ թալանեցին տարան Ռուսաստան… Պարոն Հայկ երկիրը կարող է հարուստ լինել միայն մարդկաին մտքի հանճարով միայն, այլ ոչ թե բնական հանածոներով, սա մտքներիտ օղ արէք…Ես ինքս ռուս ժողովրդի համակրող եմ, եվ դրա համար սիրտս ցավում է որ խեղճ ռուս ժողովրդին հերթական անգամ «պուծինականները» եվս «քցեցին»… հանուն ՇԱՀԻ…

  10. Hayk says:

    Էդ ՀԿ-ն ինչու են ստեղծել? Եթե «մարդու իրավունքների» համար է, ուրեմն թող ամենաառաջինը փակեն բոլոր հանքերն ու գնան իրենց տները, քանզի ամենամեծ վնասը հենց էդ հանքերի շահագործումից է լինում, ամբողջ բնությունն ավիրվում է, մեր հետագա սերունդներին զրկելով ամեն ինչից: Ոչ: Սերունդներն ու բնությունն իրենց չի անհանգստացնում: Ատելություն ու անվստահություն տարածել իշխանությունների ու ռուսների նկատմամբ: Վերջ: Ուրիշ առաքելություն չունեն ՀԿ-ները: Սխալվում եմ? Երանի չէր, սխալվեի: Էդ խեղճ, միամիտ երեխեքին դարձնում են գործիք մենակ «ֆաս» հրամաններ կատարելու: Բաժանիր ու տիրիր: Եթե ձեր ընտանիքում ամեն մեկն իր «էշը քշի», հնարավոր կլինի որևէ գործ գլուխ բերել? Չէ, հնարավոր չի լինի, մենակ կռիվ ու աղմուկ կլինի: Նրանք փորձում են մեր ամենամեծ Հաղթանակը մեզնից խլել, մեզ ստիպում են մոռանալ մեր հայրերի ու պապերի կյանքի գնով մեր ու իրենց ազատությունը ապահովված սխրանքը: Նրանք այսօր քանդում են հերոսների արձանները: Նրանք փորձում են համոզել, որ սևը– սպիտակ է: Ու մենք պիտի հավատանք նրանց? Ինչու? Որ իրենց երեխաներն ավելի լավ ապրեն, իսկ մերոնք միշտ՝ ձեռքները պարզած ողորմություն խնդրեն? Դուք ուզում եք որ այդպես լինի?………… Ոնց որ թե ուզում եք:

  11. Դե իհարկե, բոլորը վատն են, ես լավն եմ: Եթե գիտությունը քնած է, ակտիվանում են բախտագուշակները և պայծառատեսները: Կռահումների հիման վրա ծանր հոդված չեն գրում: Հա, սոցիոլոգիա որպես այդպիսին, չունենք, ունենք դրա անվան տակ իրենց գլուխը պահող գիտնականներ: այսպիսի հոդված գրելու համար առնվազն մի երկու տվյալ պետք է ունենալ ձեռքի տակ: Համոզված եմ, վստահ եմ: Իսկ ես վստահ չեմ: Ստացվում է որ հայերի մեծ մասը սուտի կամ մոդայիկ հավատացյալներ են, և նրանց խոսքին վստահել չարժի: Լրագիր եք, պայքարում եք ընթերցող լսարանի համար: Պայթեցնող հոդվածի փոխարեն հարցումներ արեք ձեր հնարավորության չափով, ու դրանց հիման վրա հոդված գրեք, ոչ թե ձեր համոզմունքների:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930