«Պահանջվում է դիպուկահար», որ սրտե՞ր, թե՞ հարկային տեսուչներին խոցի: Թեեւ այս
գովազդային հայտարարությունը (լուսանկարում) «Բուրմունք» խանութների սրահը, որը պատկանում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանին, սիրո տոնի առիթով 2-3 ամիս առաջ էր տեղադրել, սակայն այն, կարծես, ներկայիս համար է գրվել:
Հարկայինը, ի թիվս ՀՀԿ-ական պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանի եւ Հակոբ Հակոբյանի, ստուգել է նաեւ Գարեգին Նուշիկյանին պատկանող բիզնեսները եւ խախտումներ հայտնաբերել: Ի տարբերություն իր գործընկեր պատգամավորների, որոնք հարկայինի ակտը բողոքարկում են դատարանում, Նուշիկյանը հարկայինի որոշման հետ հաշտվել է՝ տուգանքները մուծելու է:
Երեւում է՝ կամ դիպուկահար չի գտնվել, կամ դիպուկահարը վրիպել է:
Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
14.03.2015