Հալվեի` ալոեի հյութը գլխի մաշկը հրաշալի մաքրում եւ վերականգնում է` մազերին հաղորդելով որակյալ տեսք: Այն մազերը, որոնք փխրուն են, շուտ կոտրվող, հալվեի հյութից հետո դառնում են ավելի ճկուն եւ փայլուն: Մազերի ամրությունը եւ աճը արագացնելու համար ժողովրդական բժշկությունը առաջարկում է հետեւյալ բաղադրատոմսը` օգտագործելով հալվեի հյութ:
1 ճաշի գդալ հալվեի հյութին ավելացնել 1 թեյի գդալ հնդյուղ կամ գերչակի յուղ, 3 ճաշի գդալ եղինջ, 1 ձվի դեղնուց եւ մեկ պճեղ սխտորի հյութ: Ստացված զանգվածը լավ խառնել եւ քսել մազարմատներին` թողնելով 30 րոպե: Այս դիմակը կարող եք օգտագործել շաբաթը մեկ անգամ եւ դրական արդյունքը երկար սպասել չի տա:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
14.03.2015
Խնդրում եմ՝ կասեք, եղինջն ինչ վիճակում: Չոր ու դեղատնից գնվա՞ծ
Հարգելի ընթերցող, նյութը հալվեի` ալոեի մասին է, բայց եթե Դուք եղինջի մասին եք ուզում տեղեկանալ, նախ պետք է նշեիք անհանգստացնող խնդիրը:Ամեն դեպքում ասեմ, որ եղինջը օգտակար եւ վիտամիններով` K, C B հարուստ բույս է եւ նախընտրելի է թարմ վիճակում օգտագործել: Բույսի մատղաշ տերևները 2 անգամ ավելի շատ վիտամին են պարունակում, քան հաղարջի պտուղները, իսկ կարոտինի պարունակությամբ եղինջը գերազանցում է գազարին, թրթնջուկին և չիչխանի պտուղներին։