Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն գազի չարաշահումներ թույլ տված պաշտոնյաներին պատասխանատվության է կանչելու

Ապրիլ 14,2015 23:30

«Մենք անպայման հետամուտ ենք լինելու, որ մարդիկ, որոնց պատճառով եղել են գազի կորուստները, մարդիկ, որոնց գրպանները հարստացել են այդ կորուստներով, անկախ իրենց նախկինում եւ այսօր զբաղեցրած դիրքից, անպայման պատասխանատվության ենթարկվեն»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Թե ինչպես է ԲՀԿ-ն պատրաստվում պատասխանատվության կանչել գազի ոլորտում չարաշահումներ թույլ տված պաշտոնյաներին, առայժմ հայտնի չէ:

«Մենք դա դեռ կքննարկենք մեր գործընկերների հետ: Միգուցե դատախազություն դիմենք, միգուցե այլ ֆորմատով: Այս պահին չեմ կարող ասել, թե քննարկումների արդյունքում ինչ եզրահանգման կգանք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքերով՝ «Այն, որ ԱԺ գազի հանձնաժողովն ինքն էլ արձանագրել է, որ գազի ոլորտում եղել են լրջագույն կորուստներ, եւ այդ կորուստները լրջագույն եկամուտներ են ապահովել ինչ-ինչ անձանց համար՝ սա փաստ է: Այս փաստի հետեւից պետք է անպայմանորեն գնանք»:

Մեր հարցին՝ այլեւս չկա՞ համագործակցություն խորհրդարանական 3 ուժերի միջեւ, որովհետեւ նույն գազի հանձնաժողովի զեկույցի քննարկման ժամանակ հանձնաժողովի աշխատանքների մասին ՀԱԿ-ն այլ կարծիք էր հայտնում, ԲՀԿ-ն այլ, Ժառանգությունը՝ այլ՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն ասել է՝ մենք բաց ենք բոլորի հետ համագործակցության համար: Մենք չունենք որեւէ խնդիր՝ որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցելու կամ չհամագործակցելու, եթե տվյալ պահին, ասենք, տվյալ հարցի վերաբերյալ մեր մոտեցումները, մեր շեշտադրումները կլինեն համադրելի: Օրինակ, մենք առաջարկեցինք եզդիների հետ կապված առաջարկ եւ շատ ողջունում ենք, որ բոլոր քաղաքական ուժերը դրան միացան: Իրենք կներկայացնեն որեւէ առաջարկ, որը մենք կտեսնենք ռացիոնալ, որը բխում է  այն մոտեցումներից, որը բարձրացրել է ԲՀԿ-ն, անկախ նրանից, թե դա որ քաղաքական ուժը ներկայացրած կլինի, ԲՀԿ-ն անպայմանորեն կմիանա դրան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գարեգին says:

    ինծ թվում է թե Պարոն Ծառուկյանն ել ինչ-որ գազի խնդիրներ ունի… հաւանաբար ուտելիքի կապված է… ասում են՝ ածուխի դեղահատները ազդու դարման են…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930