«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գագիկ Սարուխանյանի համոզմամբ, Քիմ Քարդաշյանին Հայաստան էին հրավիրել, որ ներքաղաքական հարցերից քաղաքացիների ուշադրությունը շեղեին:
«Անբարոյական Քիմին բերեցին, որ նույն օրը կալանավորեին ազգային հերոսին, որ այդ խժդժոցի տակ հնչեղություն չլինի: Հասկացանք՝ հայ է, հնչեղություն, Քիմ Քարդաշյան, բայց իմաստը»,- այս կարծիքին է ազատամարտիկը:
Անդրադառնալով մեղադրանքներին, թե դրսի ուժերից են ուղղորդվում ու Ժիրայր Սեֆիլյանին ու մյուս ձերբակալված ընկերներին ազատ կարձակեն ապրիլի 24-ից հետո՝ ասաց. «Մի կողմից Թուրքիայի գործակալներ ենք, հետո ապրիլի 25-ին բաց կթողնեն, էս ինչ հեքիաթներ են: Չեմ կարող մի իշխանության գործելակերպի վերաբերյալ կարծիք հայտնել, որ իրենք էլ չգիտեն, թե իրիկունը քնեն, առավոտյան զարթնեն ինչ են անելու: Օրինակ` Վոլոդյա Ավետիսյանին էլ ձերբակալեցին անկախության օրից մեկ օր առաջ, նա անկախության օրն ի՞նչ խժդժություն պետք է աներ, անկախություն պարգեւած տղուն տարան, որ ի՞նչ»:
Ազատամարտիկի համոզմամբ, իշխանությունները ապրիլի 24-ին չեն սգում, տոնակատարություն են անում. «Դուք տեսե՞լ եք ՀՀԿ-ական տիկինների այցը Ծիծեռնակաբերդ, տեսե՞լ եք նրանց ծիծաղն ու խինդը: Իբրեւ թե մենք էլ սուգն ենք հարամո՞ւմ, չեմ բացառում, որ ապրիլի 24-ի երեկոյան նրանք հրավառություն էլ անեն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
անկիրթ արտայայտություններ… եւ արդեն այս է այս խմբակի անդամների խոսքերն ու արաքները բնորոշող հիմնական յատկանիշը՝ ան-կր-թու-թյուն. իսկ մարտավարական գետնի վրայ, դարձյալ ինքնաքանդիչ մօտեցում… թե որ ուզում էք ժողովուրդը զանգվածային կերպով միացնել ձեզի, խելացի՞ բան է անարգական խօսքեր ուղղել ժողովուրդի մեծամասնության համակրանքը, ոմանց համար նոյնիսկ պաշտամունքը վայելող՝ Քիմ Քարդաշյանին. տեւաբար դուք ձեր ոտի վրայ էք կրակում…
“Անբարոյական Քիմին բերեցին’,օվ՞ եվ ինչ իրավւնք ւնի այդպես արտահայտվելւ՞․ ազատամարտիկ՞,Ամօթ Է․ Քախաքականացնել եվ քննարկել ընտանիք ւնեցօխ,ամւսնացաց կնօյ վարքը տխամարդւն վայել չԷ․․․քօ տեխը կւսանօցըն է կամ բանտը։ Լավ ել անւմ են, վօր քօ օֆիսը չեն թօխնւմ մտնել
Քիմը բացարձակապես կապ չունի: Մարդը տեսնում ու լսում է այն, ինչ իրեն է հետաքրքիր: Դա է պետք պարզել ու ողբալ, թե ինչու ձերբակալությունները, Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելը որևէ արձագանք չգտան: Օդը լցված էր Քիմով- Քիմ, Քիմ, Քիմ: Մեզանից է, մեղավոր մի փնտրեք: ունենք այն ինչ ունենք, ու դրա համար էլ էս օրին ենք: