Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի հայկական դպրոցներում Աթաթուրքի կիսանդրին է դիմավորում». Գյումրու մանկավարժականի ռեկտոր

Ապրիլ 14,2015 22:57

Այսօր Գյումրու մանկավարժական ինստիտուտում «Թուրքիայի Հանրապետության պատմությունը» գրքի շնորհանդեսի ժամանակ ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը կիսվեց Թուրքիայի հայկական դպրոցներ ու եկեղեցիների կատարած իր այցի տպավորություններով:

«Ես անձամբ եղել եմ Ստամբուլում. Թուրքիայում 36 հայկական եկեղեցի կա, բայց արտաքուստ չի երևում, որ եկեղեցի է, մինչև չմտնես բակը, փողոցից չի երևում, որ դա հայկական եկեղեցի է: Երկրորդը՝ եղել եմ մի շարք հայկական դպրոցներում, ներս ես մտնում դպրոց, Աթաթուրքի կիսանդրին պարտադիր դրված է դպրոցներում, դպրոցի տնօրենը հայ է, փոխտնօրենը պարտադիր թուրք է: Ես իմ հետ բերել եմ 1-4-րդ դասարանների գրքերը, հայերեն լեզվով գրված, բայց հայ ժողովուրդը որպես այդպիսի չկա իրենց պատմության մեջ, եթե կա էլ, ներկայացված է ամենավատ ձևով: Այսինքն` որևէ բան այնտեղ չի փոխվել, 65 հազարանոց հայկական համայնք ունենք, որոնց հավաքվել են ու ստիպել են բնակվել Ստամբուլում», – նեղսրտելով ասաց Վարդևան Գրիգորյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930