Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանին» ուղղորդող ուժերը Գալիպոլիի հաղթանակը տոնելու են գնալու»

Ապրիլ 14,2015 22:33

Բլոգեր Տիգրան Քոչարյանի համոզմամբ, «Հիմնադիր խորհրդարանի» գործողությունները ուղղորդվում են դրսի ուժերի կողմից:

«Նրանց գործողություններն ավելի գլոբալ ծրագրի մաս են կազմել, բայց հիմնական խաղացողները, որոնք փորձում էին տապալել հարյուրամյակն այստեղ, հետ քաշվեցին, իսկ իրենք մնացին իրենց ծրագրով՝ որպես ամենառադիկալները: Ես ակնարկում եմ այն ուժերին, որոնք գնալու են Գալիպոլիի հաղթանակը տոնեն ամենաբարձր մակարդակով: Պետք է հետեւել՝ ում է ձեռնտու, որ Հայաստանում հարյուրամյակը տապալվի, իսկ այնտեղ բարձր մակարդակով նշվի»,- ասաց բլոգերը:

Նրա կարծիքով, «Հիմնադիր խորհրդարանի» միակ վտանգը ապրիլի 24-ին խժդժություններ անելն էր, ինչը կասեցվել է.

«Հենց անվտանգության նկատառումներով նրանց գործունեությունը սհմանափակվեց: Իսկ ապրիլի 25-ից հետո նրանք ինչ էլ կազմակերպեն արդեն հետաքրքիր չի լինի, որովհետեւ իրենք իրենց համար են կազմակերպելու: Ներկա պահին տեսնում ենք, որ Հայաստանում նույնիսկ ընդդիմադիրներից շատ քչերն են նրանց սատարում»:

Տիգրան Քոչարյանի խոսքով, մինչեւ Ժիրայր Սեֆիլյանի ու ընկերների ձերբակալությունները, ինքը նրանց զգուշացրել էր՝ եթե նման ձեւով շարունակեն, ճաղերի հետեւում կհայտնվեն,  բայց. «Ճիշտ իրավիճակը չեն կարողանում գնահատել կամ չեն լսում մեսիջները: Ներկա պահին ձերբակալված է առաջին էշելոնը, եթե երկրորդ էշելոնը երեւա, նրանց էլ կձերբակալեն, ժամանակավորապես կմեկուսացնեն ու բաց կթողնեն ապրիլի 24-ից հետո»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    համամիտ չեմ այս կարծիքին. «Հիմնադիր խորհրդարան»ը ուղղորդվում չեն, ոչ, արտաքին, հակա-հայ ուժերը: Այդ ուժերը պարզապես օգտվում են այս խմբակից, օգտագործում են անոր անմիտ աղմուկն ու գործողությունները: Նոյն բանը չի, բնաւ:

  2. Գալուստ Ենոքյան says:

    Էս տղու ուստերից… պարոն Գորիկյան է խոսում…

  3. Գալուստ Ենոքյան says:

    Կներեք «ուստերը» չակերտների մեջ պիտի լիներ…

  4. Hayk says:

    Տիգրան, մենակ ՀԽ-ն չի, դրսից վարձատրվող բոլոր ՀԿ-ն էլ ուղղորդվում են հե՛նց դրսից: Ի դեպ, վաղուց ժամանակն է, որ իշխանությունները պարզեն, թե ինչու են մեր երիտասարդները շաբաթը մեկ իրենց գցում կամուրջներից,կամ կախվում: Մենք հազար անգամ ավելի վատ ժամանակներ ենք ապրել 90-ականներին, բայց նման բաներ չենք տեսել:Դրսի ուժերի սանձարձակությունը հասել է գագաթնակետին, ինչ ուզում, անում են:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930