Քիչ առաջ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը Թբիլիսիում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճեց չեմպիոնական ոսկե մեդալը:
Գյումրեցի մարզիկը պոկում վարժությունում փոքր արծաթը նվաճելուց հետո գերազանց հանդես եկավ հրում վարժությունում: Դեռ երկրորդ մոտեցման 191 կգ-ով Տիգրանն ապահովեց թե փոքր, թե երկամարտի ոսկե մեդալը եւ հրաժարվեց երրորդ մոտեցումից: Սա Տիգրան Մարտիրոսյանի երրորդ բարձրագույն նվաճումն է Եվրոպայի առաջնություններում: Այն ավելի է կարեւորվում նրանով, որ հայ ծանրորդին 2010 թվականին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո վնասվածքներն անդադար հետապնդում էին եւ նա հինգ տարվա ընդմիջումից հետո մեծ մրցահարթակ վերադարձավ իր մարզական կարիերայի հերթական ոսկե մեդալ նվաճելով:
Տակավին երիտասարդ Անդրանիկ Կարապետյանը, որ արդեն հասցրել է աշխարհի ու Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական ռեկորդներ սահմանել ու բարձրանալ պատվո պատվանդանի ամենավերին աստիճան, նույնպես երկու տարի չէր բարձրացել մրցահարթակ: Առաջին վարժության ոսկուն արժանանալուց հետո Անդրանիկը հրումում 186 կիլոգրամով նվաճեց փոքր բրոնզ եւ երկամարտի 350 կգ-ով ճանաչվեց Եվրոպայի մեծահասակների բրոնզե մեդալակիր:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ