Վրաստանի մայրաքաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այս պահին պայքարի մեջ են տղամարդկանց 77 կգ քաշայինները:
Քիչ առաջ ավարտվեց պոկում վարժությունը, որտեղ փոքր ոսկին եւ արծաթը նվաճեցին Հայաստանի ներկայացուցիչները: Երկու տարվա ընդմիջումից հետո մեծ մրցահարթակ վերադարձած Անդրանիկ Կարապետյանը փայլուն կատարելով բոլոր երեք մոտեցումները՝ 156, 161, 164 կիլոգրամ նվաճեց այս մրցաձեւի չեմպիոնի կոչումը: Փոքր արծաթե մեդալը նվաճեց մեր հանրապետության մյուս ներկայացուցիչը՝ բազմափորձ Տիգրան Մարտիրոսյանը:
Քիչ հետո կմեկնարկի հրում վարժությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ