Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Այս միջոցառումները ձևական չեն». (Ֆոտոշարք)

Ապրիլ 14,2015 20:33

Այս օրերին Հայաստանի տարբեր դպրոցներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են կազմակերպվում, որոնք կշարունակվեն մինչև տարեվերջ:

1

Այսօր իրենց դպրոցում այդպիսի միջոցառում էին կազմակերպել Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի աշակերտները:

2 3 5 6

Երգով, պարով, ասմունքով, բեմականացմամբ ուղեկցվող միջոցառմանը կրթօջախի սաները հանդես եկան Ցեղասպանության համընդհանուր ճանաչման, դատապարտման ու արդարության վերականգնման պահանջատիրության կոչով՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Հայաստանը հիշում է և պահանջում:

Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը և ուրիշներ:

Միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում Ա. Աշոտյանն ասաց, որ մեծ բավականություն է ստացել աշակերտների ելույթից.

«Այսօր մեր աշակերտները մի քիչ ավելի բեմական, մի քիչ ավելի պրոֆեսիոնալ էին, քան սովորաբար, և´ ուսուցիչները, և´ աշակերտները մի քիչ ավելի շատ էին աշխատել՝ թատերական ներկայացմանը մոտ ներկայացում ստանալու համար: Դրանից բոլորովին չխամրեց երեխաների անկեղծությունը, հակառակը՝ շահեց, որովհետև անգամ այդ մեծ ջանքերի մեջ կարմիր թելով անցնում էր մանկական անմիջականությունը և ապրումներն այն խոսքերի, որոնք իրենք ասում էին»,- նշեց Ա. Աշոտյանը՝ ընդգծելով, որ դպրոցները ոչ միայն կրթական, այլև դաստիարակչական օջախներ են, այստեղ ոչ միայն սովորում են, այլև արժեքներ ձեռք բերում. «Այս միջոցառումները լավն են, ձևական չեն: Դրանք հաշվետվության համար չեն, դրանք, ներեցեք, բայց լուսաբանման, նախարարի ու քաղաքապետի համար չեն: Այդ միջոցառումներն իրենց դաստիարակչական նշանակությամբ հենց այդ երեխաների համար են. հավանաբար, շատերդ կհիշեք ձեր պատանեկան ցերեկույթների խոսքերը, դրանք շատ երկար ժամանակ չեն մոռացվում, անգամ երբ մեծանում ենք: Այս երեխաներն էլ են իրենց խոսքերը հիշելու: Այս ամենը նրանց մեջ տպավորվելու ու դառնալու է մի կետ իրենց կյանքի օրագրում, որտեղ իրենք մասն են եղել մեր զոհերի ոգեկոչման արարողությանը»,- ասաց Ա. Աշոտյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930