Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքագետ. «Քիմ Քարդաշյանը ոչ մի պարագայում չի կարող լինել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խորհրդանիշ»

Ապրիլ 14,2015 19:11

Այսօր  Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում «Թուրքիայի Հանրապետության պատմությունը» գրքի շնորհանդեսի  ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Քիմ Քարդաշյանն այն անձն է, որը կարող է քարոզել  Հայոց ցեղասպանությունը, թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանն ասաց. «Ամենալավ պատասխանը ձեր Սրբազանն է տվել… Ես այս հարցի շուրջ ունեմ հստակ իմ  տեսակետը, երկու մասից է բաղկացած. առաջինը   երբևէ ոչ մի պայմանում, ոչ մի պարագայում չի կարող Քիմ Քարդաշյանը լինել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խորհրդանիշ:

Դա   որևիցե ձևով ընդունելի չէ, առաջին հերթին մեր ավանդական ընկալման համատեքստում: Ի վերջո` սա Արևելքն է, ի վերջո մենք հայեր ենք, և ի վերջո Քիմ Քարդաշյանը իր հեղինակությունը ձեռք է բերել ոչ թե իր երգի, իր բնատուր տաղանդի, այլ իր բնատուր այլ հանգամանքների շնորհիվ: Այսինքն, ես չեմ կարծում, որ նա պիտի լինի խորհրդանիշ, բայց յուրաքանչյուրը իր ձևով, յուրաքանչյուրը իր ոլորտում, եթե կարողանում է նպաստել Հայոց ցեղասպանության կամ Հայաստանի  ռեյտինգի  ավելացմանը, իհարկե պետք է անի…

Իհարկե, ես կարծում եմ, որ մենք մի քիչ շատ ենք տուրք տալիս, թե տեսեք քանի միլիոն մարդ նայեց Քիմ Քարդաշյանի նկարները Գեղարդում, քանի մամուլի  միջոց անդրադարձավ այդ խնդրին: Մամուլի միջոցներն անդրադարձան, շատ լավ, բայց այդ հետևորդները, որոնք նայում էին Քիմ Քարդաշյանի նկարներին կամ իր էջին, վստահ եմ և, որպես տղամարդ եմ ասում, առաջին հերթին ոչ թե մտածում էին, թե Քիմ Քարդաշյանը ինչ միտք է ասել կամ ուր է այցելել, այլ  լիովին այլ մտքերով են նայում այդ էջին…Եվ ես չեմ կարծում, որ Քիմ Քարդաշյանը պետք է լինի խորհրդանիշ:

Ճիշտ է մենք շատ լավ ընդունեցինք Հայաստանում, բայց ցավով պետք է արձանագրեմ, որ նույն կերպ մենք անգամ Շառլ Ազնավուրին չենք ընդունում, և Շառլ Ազնավուրը շատ ավելի հանգիստ է քայլում Երևանի կամ Գյումրիի փողոցներում և առանց որևէ թիկնապահի, քան Քիմ Քարդաշյանը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ara Kirakosyan says:

    Լավ ես չեմ հասկանում, որքան մարդու աշխարահայացքը կարող է նեղ լինել նման “փայլուն” մտքեր արտահայտելու համար: Մի քիչ դուրս եկեք և Հայաստանից և ձեր կաղապարներից: Կիմ Քարդաշյանը ընդհանրապես կարող էր և չհիշել իր ծագումը, ինչպես շատ հայեր, ու նաև պետք չէ թերագնահատել այն ինչ նա արեց…

    • Անի says:

      Իսկ ի՞նչ արեց Քարդաշյանը, եթե, իհարկե, գաղտնիք չէ: Մի՞թե իրոք կարծում եք, թե Հայաստանյան նրա այցը պիտի խթան հանդիսանա, որ միջազգային հանրությունը Թուրքիային ստիպի՝ ընդունել Հայոց Ցեղասպանությունը…

  2. Ara Kirakosyan says:

    Միամտություն է կարծել, որ Քարդաշյանի այցով պետք է թուրքը չանաչի ցեղասպանությունը: Սակայն այս այցի շնորհիվ աշխարհը լսեց Հայաստանի մասին, ցեղասպանության, իմացավ որ կա Հայաստան (այո պատկերացրեք շատ շատերը նույնիսկ չգիտեն մեր մասին): Իմացան, որ Հայաստանը առաջին քրիստոնեական պետությունն է եղել: Հիմա նույնիսկ իմ ամերիկյան ընկերներն են Հայաստանի կամ ցեղասպանության մասին ինձ նյութեր ուղղարկում: Սա ինչ որ չափով կապ ունի Պապի պատարագի հետ, նաև Կիմի Հայաստանյան այցի: Ասելիքս այն է, որ պետք է այդ տիկնոջ արածը արժանավույնս գնահատել, ոչ թէ վայրահաչել: Օրինակի համար ասեմ, որ Հայաստան է այցելելու նաև ջուդոկայի հայտնի չեմպիոններից մեկը՝ Ռոնդա Ռուսսեյը: Պատկերացնում էք, թէ ինչքան մարդ նորից կիմանա Հայաստանի և նրա այցելության հիմնական պատճառի մասին: Ասել կուզի նման ճանաչված մարդկանց շնորհիվ Հայկական հարցը ավելի հրատապ ու ակտուալ է դառնում:

  3. Ara Kirakosyan says:

    “Ճանաչի” ներողություն վրիպակի համար

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930