ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում, ամփոփելով ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան, նշեց, որ այն առաջին հերթին Քարդաշյանին շատ բան տվեց: «Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան նախ հենց իրեն շատ բան տվեց. նա կարողացավ հայ լինելու զգացողությունը ճաշակել, վերացական հայրենիքը նրա համար դարձավ իրական: Եկավ, տեսավ, զգաց հայրենի հողը, այն ամենը, ինչը կա, կառուցված է այստեղ, և նրա համար սա, կարծում եմ, պետք է անմոռաց լինի»,- ասաց նախարարը:
Նա շեշտեց այն հանգամանքը, որ Քարդաշյանը Հայաստան էր եկել ամուսնու և երեխայի հետ: «Հայաստան եկավ ամուսնու և երեխայի հետ, եկավ հայրենիք՝ ներկայանալով որպես ընտանիքի մայր: Մյուս կողմից՝ նա հանրահռչակ է: Աշխարհում ունենալով շատ երկրպագուներ` նաև երկրպագուների միջոցով Հայաստանի մասին անընդհատ տեղեկություններ դրվեցին: Այն մարդիկ, ովքեր նրա նկատմամբ ունեն այդքան ջերմ վերաբերմունք, կարծում եմ, կարդալով, լսելով այդ ամենը, կարող է Հայաստան գալու ցանկություն ունենան: Այսինքն՝ զբոսաշրջությանը սա կարող է մեծ օգուտ տալ»,- ընդգծեց Հակոբյանը
Մանրամասներին կարող եք ծանոթանալ yerkir.am կայքում