Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը եւ նրանց աղջիկը՝ Նորթ Ուեսթն այսօր Երուսաղեմից մեկնել են Փարիզ: Նրանք Երուսաղեմում մնացին 1 օր եւ երեխային կնքեցին 12-րդ դարի հայկական եկեղեցում:
«Dail Mail»-ը նշում է, որ Քիմը ու Քանյեն մեկ տարի առաջ են ամուսնացել եւ այժմ ցանկանում են նշել առաջին տարեդարձը: Հաղորդվում է, որ նրանք ցանկանում են միջոցառումն անցկացնել Էյֆելյան աշտարակում: Պարբերականի աղբյուրը փոխանցել է, որ «նրանք չեն կարող պատկերացնել ամուսնության առաջին տարեդարձը նշելու ավելի ռոմանտիկ վայր»:
Այնուամենայնիվ Փարիզի քաղաքային իշխանությունը մերժել է միջոցառումը աշտարակում անցկացնելու ցանկությունը, ինչը տխրեցրել է զույգին:
Զույգը անցած տարվա մայիսին ամուսնացել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ