Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի Հայկական Համագումարը շնորհակալություն է հայտնում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար

Ապրիլ 14,2015 17:35

Վաշինգտոն- Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) իր երախտիքն է հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, ով հոծ բազմության առջև հիշատակեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը և դատապարտեց 1915թ.-ի գործողությունները, որոնց հետևանքով սպանվեցին 1.5 մլն հայեր: Պապը իր հայտարարությունն արեց Աստծո Ողորմության տոնի ժամանակ, որը նշվում է Զատկի երկրորդ կիրակի օրը:

«Պապի ճանաչումը խորիմաստ հոգևոր նշանակություն ունի հայ ժողովրդի համար`հիշելով Հայոց ցեղասպանության զոհերին: Այն հիշեցնում է աշխարհին, որ նրանք չեն մոռացվել և, որ մարդկության նկատմամբ այս հանցագործությունը չի կարող մերժվել: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ուղերձը օգնում է մարդու իրավունքների այս խնդիրների ավելի լայն իրազեկմանը, որը հիմնական տարր է օգնելու կանխել հետագա ցեղասպանությունները»,- նշել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

mailAttach

ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին 2-րդը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ 1-ինը, իսկ անդամներից էին նաև Համագումարի Հոգաբարձուների Խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, Խորհրդի անդամ Օսկար Թաթոսյանը, Համագումարի հոգաբարձու Նուբար Աֆեյանը, Համագումարի Մեն նահանգի ղեկավար Ջերարդ Կիլաջյանը:

«Այսօր մեր Սուրբ հայրերի ներկայությամբ, ամբողջ աշխարհի հայերը նշում են Հայոց ծեսի Աստվածային Պատարագը բոլոր կաթոլիկների հետ միասին Սուրբ Պետրոսի տաճարում: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ողջունեց մեզ, վերցրեց Հայոց եկեղեցու սուրբ Ավետարանը և օրհնեց մեզ»,-հայտնեցին Բարսամյանը և Թաթոսյանը` հավելելով. «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հաստատեց, որ Կաթոլիկ եկեղեցին դատապարտում է Հայոց ցեղասպանության ժխտումը և կոչ արեց բոլոր ազգերի ղեկավարներին ճանաչել ցեղասպանություն հանցագործությունը, որը 100 տարի առաջ այս ապրիլին իրականացվել է հայ ժողովրդի նկատմամբ»:

Սա առաջին անգամ չէ, որ Պապը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: 2001թ.-ին Հովհաննես Պողոս 2րդ Պապը ճանաչել է Ցեղասպանությունը և աղոթել զոհերի համար: Վատիկանը ինքնին երկար պատմություն ունի 1915թ.-ի իրադարձություններին անդրադառնալու վերաբերյալ:

«Վատիկանի արխիվը լայնածավալ արձանագրություններ ունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Կաթոլիկ եկեղեցին Բենեդիկտ 15-րդ Պապի ղեկավարությամբ ուղղակիորեն միջնորդել է Օսմանյան կայսրությանը, որպեսզի դադարեցվեն վայրագությունները: Այնուհետև կազմակերպել է խոշոր մարդասիրական օգնություն` ուղղված բոլոր հայ վերապրածներին առանց խտրականության` լինեին կաթոլիկ, թե առաքելական»,-նշեց ցեղասպանության ուսումնասիրությունների փորձագետ և Հայ ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930