Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին ընդառաջ որքանով է Երևանը պատրաստ հյուրընկալության։
Մայրաքաղաքում, որն այդ օրերին միջոցառումների գլխավոր վայրն է լինելու, դեռևս շարունակվում են բարեկարգման աշխատանքները։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ աշխատանքները, որոնք նախատեսված էին ավարտել մինչև ապրիլի 20-ը, արդեն ավարտված են, բայց դեռ աշխատանքներ կան անելու։
Քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն` բարեկարգվել և պատշաճ վիճակի է բերվել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող թվով 5 հուշարձան։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մերձակա տարածքում տեղադրվել են ցայտաղբյուրներ և սանհանգույցներ` քաղաքացիներին սպասարկելու համար։ Այս պահին դեռևս շարունակվող աշխատանքները ավարտին կհասցվեն միջոցառումների մեկնարկից օրեր առաջ:
Կարդացեք նաև
Մտահոգություններ են հնչեցվում, որ Երևանն իր հյուրանոցային ենթակառուցվածքներով դժվարություններ կունենա բավարարելու սպասվելիք բարձր պահանջարկը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ