Gallup international կազմակերպությունը զեկույց է հրապարակել, ըստ որի աշխարհում 10 մարդուց 6-ը վստահ է, որ հավատացյալ է, 5-ից մեկը հավատացյալ չէ, իսկ 10-ից մեկը համոզված է, որ աթեիստ է:
Ըստ հետազոտության, ամենակրոնական բնակչությունն ունեն Աֆրիկան եւ Մերձավոր Արեւելքը: Ամենահավատացյալ բնակչությունն ունի Թայլանդը՝ 94 տոկոս: Հայաստանը այդ ցուցակում երկրորդն է՝ 93 տոկոս, Հայաստանի հետ երկրորդ տեղը կիսում են Վրաստանը, Մարոկկոն եւ Բանգլադեշը: Այս երկրներին 92 տոկոսով հաջորդում է Ֆիջին եւ Հյուսիսային Աֆրիկան՝ 91 տոկոս:
Gallup international կազմակերպության արած հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ Արեւմտյան Եվրոպայի եւ Օվկիանիայի բնակչության մոտավորապես կեսը կա՛մ հավատացյալ չէ, կա՛մ աթեիստ է: Չինաստանի բնակչության միայն 7 տոկոսն է հավատացյալ, 29 տոկոսը՝ հավատացյալ չէ, իսկ 61 տոկոսը՝ աթեիստ է:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Մենակ ասելով չէ, կամ էլ մոմ վառելով: