Ապրիլի 14-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Դեսպանի խնդրանքով, Նախագահ Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերներին:
Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և վարչության անդամ Ավետիս Ավագյանը:
ՀԱԿ
Դե էդքան հաճախակի հանդիպումներից հետո գոնե մի երկու բառ ասեք ժողովրդին, թե կոնկրետ ինչ եք խոսել:Երբ լռում եք, մենք էլ, բնականաբար հազար տեսակ ենթադրություններ ենք անում: Պ. Տեր-Պետրոսյան, Դուք մեր 1-ին Նախագահն եք, սիրում եք Հայաստանը, երբեք չեք ընկճվում, ոչ մեկից չեք վախենում, միշտ էլ ասում եք այն, ինչ մտածում եք: Դե ասե՛ք: Խնդրում եմ: