Ապրիլի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է Պաշտպանական ակադեմիաների և անվտանգային հետազոտությունների ինստիտուտների Գործընկերություն հանուն խաղաղության կոնսորցիումի կողմից ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար կազմակերպած կրթության բնագավառի մասնագետների հերթական ամենամյա համաժողովը:
Քառօրյա համաժողովը միտված է մասնակիցների միջև փորձի փոխանակման միջոցով պաշտպանական և ռազմական կրթության ու ուսուցման բնագավառում նոր մոտեցումների և մեթոդների շուրջ փոխներգործող քննարկումների անցկացմանը: Համաժողովի ընթացքում քննարկվելու են այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են պաշտպանական ու ռազմական կրթության և ուսուցման բնագավառում նոր մոտեցումներն ու մեթոդները, հեռավար ուսուցման մեթոդիկան և մոտեցումները, խառը ուսուցման ձևերը, ակտիվ ուսուցման և դասընթացի նախագծման մեթոդները, անհատական մոտեցման ռազմավարությունը, դասավանդման մեթոդիկան, ուսումնական նպատակների նկատմամբ ուսուցման արդյունքների գերակայությունը:
Համաժողովի աշխատանքներին մասնակցում են ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական և Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների դասախոսական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ ՊՆ Դ.Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ