Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ամենանշանակալի ձեռքբերումը որոշումներ կայացնելու հավասարությունն է այնպիսի խոշոր երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Ղազախստանը: Այս մասին Երեւանում տեղի ունեցած «Եվրասիական ինտեգրման հեռանկարները. հայացք Հայաստանից» թեմայով համաժողովի ընթացքում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Կարինե Մինասյանը:
Նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ոչ միայն հնարավորություն է տալիս մասնակցել ընդհանուր ծրագրերին, այլեւ հաշվի առնելով, հանրապետության տնտեսական շահերը, մշակել սեփական առաջարկները: «Ավելին` Հայաստանի ակտիվ գործունեությունը թույլ կտա առավելագույնս իրացնել իր հնարավորությունները ԵՏՄ-ում, ինչը անհնար կլիներ ԵՄ-ին անդամակցելու դեպքում»:
Կարինե Մինասյանը նաեւ ասել է, որ Հայաստանից արտահանման ծավալների աճի վրա ազդել էլ ռուբլիի եւ դրամի արժեզրկումը, սակայն դա կապ չուներ ԵՏՄ-ին անդամակցելու հետ: Հենց ԵՏՄ-ի անդամ լինելն է օգնում Հայաստանին մասնակցել ճգնաժամի դեմ պայքարին:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ