Երևան քաղաքի ավագանին հավանություն է տվել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված «Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեին հարակից տարածքում երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման» ծրագրին, որով կազմակերպությունն իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր:
Դրանց շրջանակում նախատեսվում է կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրներ, որոնց բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով բաշխվելու են Հայաստանի Հանրապետության երիտասարդ մասնագետներին։ Ըստ այդմ, ավագանին որոշել է մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/26 հասցեում գտնվող շինությունը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը:
Երևանի քաղաքապետարան