Լրահոս
Օրվա լրահոսը

Ծարավ աղբյուրի փողոցում կկառուցվի կրթական համալիր

Ապրիլ 14,2015 14:57

Երևանի ավագանու ապրիլի 14-ին գումարված արտահերթ նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ ավագանու անդամ Ռաֆֆի Գյոզալյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:  Նշվել է, որ նա, օրենքով սահմանված կարգով, կշարունակի մնալ Երևանի ավագանու անդամ:

Անցնելով օրակարգի հարցերին, ավագանին քննարկել և հավանություն է տվել  «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեում կառուցել կրթական համալիր: Համաձայն ծրագրի համալիրը ներառելու է  հանրակրթական դպրոց, մանկապարտեզ, փակ  լողավազան, սպորտային դահլիճ, մինի ֆուտբոլի համար նախատեսված հրապարակ: Համալիրը կունենա նաև  փակ  սառցադաշտ, ստորգետնյա  ավտոկանգառ, ինչպես նաև  բարեկարգ  հանգստյան գոտի: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ավելի քան 236 աշխատատեղ։ Նկատի առնելով վերը նշվածը՝ ավագանին որոշել է Երևանի քաղաքային  համայնքի սեփականություն համարվող Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/25  հասցեում գտնվող հողամասը և շինությունները ուղղակի վաճառքի ձևով օտարել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը: Համաձայն ծրագրի՝ ընկերության կողմից նախատեսվող  ներդրման  չափը նախնական կազմում է  49.3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930