Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը ապրիլի 24-ին կմեկնի Թուրքիա, ուր կմասնակցի Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությանը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Սերգեյ Նարիշկինը Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Հաջորդ շաբաթ ես բախտ կունենամ լինել Թուրքիայում, այս անգամ Ստամբուլում՝ Դարդանելի օպերացիայի հարյուրամյակի տոնակատարությանը մասնակցելու համար»:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինը կժամանի Երեւան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ