Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Արշակյանի պրոդյուսերը` լրագրողին. «Չափերդ անցար, հիմա ես քո գլո’ւխը կջարդեմ» (ձայնագրություն)

Ապրիլ 14,2015 14:18

«Տղա ջան, դու արդեն չափերդ անցար, հիմա ես քո գլուխը կջարդեմ»,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ասուլիսից հետո լրագրող Վահե Մակարյանին այսպես սպառնաց երգչուհի Ինգա եւ Անուշ Արշակյանների պրոդյուսերը` Արթուր Ասատրյանը:

Խնդիրն այն է, որ ասուլիսից հետո մի քանի լրագրող փորձեցին Անուշ Արշակյանին (լուսանկարում` ձախից) հարցեր ուղղել Եվրատեսիլի, Քիմ Քարդաշյանի այցի մասին: Նրա պրոդյուսերն ասաց. «Ինտերվյու չունենք: Եթե ուզում եք, զանգում եք «Շարմ», կապվում եք Բելլայի հետ ու բոլոր տեսակի ինտերվյուները…մենք էսօր եկել ենք սրա համար: Տղա ջան, չե՞ս հասկանում, հարց տալ չկա: Զանգում եք «Շարմ»: Անուշը չի խոսելու ուրիշ ոչ մի բանի մասին»:

Լրագրողի հարցին` դուք Եվրատեսիլին ո՞նց մասնակցեցիք, ինչպե՞ս հարց տանք Անուշին` Արթուր Ասատրյանը պատասխանեց. «Իրան չի կարելի ուրիշ հարցերով էսօր հարց տալ: Գնացինք, Անուշ ջան, մենք ուշանում ենք»:

Երբ լրագրողները խնդրեցին տեսակետ հայտնել` որպես երգչուհի` Անուշ Արշակյանը պատասխանեց. «Մենք չենք, որ այդպիսի երեւույթներին պիտի գնահատական տանք»:

Լրագրողի դիտարկմանը, որ գնահատական մի տվեք, կարծիք հայտնեք, պրոդյուսերը միջամտեց. «Տղա ջան, ուզո՞ւմ ես կարծիք, ասեցի որն ա ճանապարհը: «Շարմ» եք զանգում` լյուբոյ համարով»:

Արթուր Ասատրյանն ափերից դուրս եկավ երբ լրագրողն ասաց` Դուք անվտանգության աշխատո՞ղն եք: Պրոդյուսերը, սպառնալով, որ լրագրողի գլուխը կջարդի, ասաց. «Դու ինձ ճանաչո՞ւմ ես, ի՞նչ անվտանգություն, մեկը լինի` քեզ անվտանգություն լինի: Անուշ ջան, գնացինք»,- ասաց նա եւ թարս նայելով` հեռացրեց Անուշ Արշակյանին տարածքից:

Հիշեցնենք, որ Արշակյան քույրերը մի հարցազրույցից հետո հայտնվել էին անհարմար վիճակում:   Եվ հավանաբար դա է պատճառը, որ նրանք այլեւս խուսափում են լրագրողների հետ շփվել եւ անկեղծ պատասխանել հարցերին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Anna says:

    նՆձ էլ եթե այդքան զզվացնեին լրագրողները(ձեր գրածից եմ ենթադրում) ես էլ հաստատ շատ կբարկանայի:

  2. Gabriella says:

    Հա գոնե ձայնագրությունը չքցեիք…ախր լսելուց էլ պարզ երևում ա որ էտ մարդը ոչ մի վատ բան էլ չի ասում
    https://soundcloud.com/anna-israelyan/oidjnuk80ljn?fb_action_ids=1015976505099207&fb_action_types=soundcloud%3Apublish

  3. Hayk says:

    Լավ էլ հաբերություն է ունեցել պրոդյուսերը: Լրագրողն անհաջող փիառ է ուզեցել անել ինքն իրեն: Ոչինչ, մյուս անգամ «չափը չի անցնի»:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930