Թբիլիսիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում այսօր երեկոյան մրցահարթակ են մտնելու 77 կգ քաշայինները:
Հայ մարզասերները առանձնակի հույսերով են սպասում մեր երկու ծանրորդների՝ Տիգրան Գ. Մարտիրոսյանի եւ Անդրանիկ Կարապետյանի մրցելույթներին՝ նրանցից ակնկալելով ոսկե մեդալներ: Եվ այդ սպասումներն անհիմն չեն: Մեր երկու ծանրորդների նախնական պատվերները ամենաբարձրն են ուժեղագույնների խմբում ընդգրկված ինը մարզիկների մեջ՝ երկամարտի 360 կիլոգրամ: Դա հույս է ներշնչում, որ թե Տիգրանը, թե Անդրանիկը միանգամայն ի վիճակի են պայքարել չեմպիոնական տիտղոսի արծաթե մեդալի համար: Եվ պատահական չէ, որ այսօր Թբիլիսիի մարզապալատում մեր տղաներին ոգեւորելու համար մրցավայր են մեկնել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը եւ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ