Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղտեխնոլոգները`Քիմ Քարդաշյանի այցի մասին 

Ապրիլ 14,2015 13:24

«Մինչեւ մեկ շաբաթ առաջ քիչ բանով էր երեւում, բայց վերջին մի շաբաթը եղավ այն ինչը չէր եղել վերջին քսանհինգ տարում` Հայաստանի ճանաչման, ցեղասպանության ճանաչման առումով: Պաշտոնական ու ոչ պաշտոնական մակարդակով արվեց: Կարծում եմ, իր արձագանքը կունենա դեռ»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը`մեկնաբանելով Ցեղասպանության հարյուրամյա միջոցառումները`PR տեսանկյունից:

Քարդաշյանների այցը, համերգը հանրապետությունում առկա գաղջ մթնոլորտը ցրեց ու հասարակությունը պատրաստ էր արձագանքել`կարծում է քաղտեխնոլոգը: Նրա կարծիքով, թվում է, թե հասարակությունը քնած է, սակայն, յուրաքանչյուր նոր ազդակ, ազգային գիտակցություն է բերում: «Շատ լուրջ երեւույթ է, որ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները անդրադառնում են մեր պետությանն ու մեկ շաբաթ խոսում այդ մասին»,- ասաց Կարեն Քոչարյանը: Ինչ վերաբերվում է հասարակության ճաշակին ու պահանջարկին, քաղտեխնոլոգն այն կարծիքին է, որ ինչ մատուցվի հասարակությանը, այն էլ նա կընկալի:

Առաջիկայում այլ հայտնիների այցեր էլ են սպասվում Հայաստան, ինչը քաղտեխնոլոգը դրական է գնահատում`թող գան, թող ցրեն գաղջ մթնոլորտը:

Մեկ այլ քաղտեխնոլոգ`Վիգեն Հակոբյանն, ընդհանուր առմամբ համամիտ է Կարեն Քոչարյանի հետ: Նա երկու թիրախային խումբ է առանձնացնում` Հայաստանի ներսում ու դրսում: Վիգեն Հակոբյանն ավելի հաջողված է համարում «դրսի PR»-ով զբաղվող խմբի աշխատանքը, ինչը վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեսանք բոլորս: Այս առումով, նա առանձնահատուկ կարեւոր է համարում Հոռմի պապի պատարագը, որն իր համոզմամբ ունի նաև քաղաքական նշանակություն: Դրա արձագանքը, քաղտեխնոլոգի համոզմամբ, ավելի ուժեղ ու բարձր կլսենք`Հայաստանի, որպես բուն բրենդի ճանաչելիության բարձրացման, Ցեղասպանության ճանաչման առումներով:

Քիմ Քարդաշյանի ու նրա ամուսնու`Քանյե Ուեսթի Հայաստանյան այցը Վիգեն Հակոբյանն էլ հաջողված է համարում PR առումով: Ասում է` կրեատիվ էր:

PR առումով նա նաեւ հետաքրքիր է համարում երեխաների համար անմոռուկների պատրաստումը:

Կարեն Քոչարյանն էլ Քիմ Քարդաշյանի այցը բացի համաշխարհային ինտեգրման միտումներից նաեւ քարոզչական լուրջ զենքի օգտագործում է համարում: Բանախոսը նկատի ունի 77 միլիոնանոց հետեւորդների բանակը ու նկատում, որ առանց ԱՄՆ իշխանությունների նման զենքերը չեն օգտագործվում: Ու եթե մեր ու ԱՄՆ-ի շահը համընկել է, լավ է ու ճիշտ, որ կարողանանք դրանից օգուտներ քաղել: Կարեն Քոչարյանն, իհարկե, նկատի ունի տուրիզմի ոլորտում արդյունքների արձանագրումը: Քիմ Քարդաշյանի այցից քաղաքական հետեւանքներ սպասելն անտրամաբանական է համարում:

«Ակնկալել, որ ԱՄՆ սենատը միանգամից կընդունի Ցեղասպանությունը`անմտություն է, սակայն, չմոռանաք, որ 77 միլիոն հետեւորդների մեծ մասը երիտասարդներ են ու իրենք են դառնալու իրենց երկրներում հարց լուծող, նրանք իմացան, որ կա Հայաստան ու Հայոց Ցեղասպանություն: Եթե համակարգված, այդ թվում նաեւ հարյուրամյակի միջոցառումներից հետո, շարունակեն աշխատել, դա ժամանակի ընթացքում կտա իր արդյունքը»,-ասաց Կարեն Քոչարյանը`հավելելով, որ եթե Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել էր, որ Քարդաշյանի հեռավոր ազգականն է ու իր վարկանիշը բարձրացրել էր, ուրեմն մի բան կա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930