Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մի հատ էլ հանրաքվե չանցկացնեինք ու հարցնեինք՝ կարելի՞ է Քիմ Քարդաշյանին մուշուրբա նվիրել»

Ապրիլ 14,2015 12:52

Ինչպես հայտնի է՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ամերիկահայ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի՝ Գյումրի կատարած այցի ժամանակ նրան նվիրել էր ոսկեզօծ մուշուրբա և Գյումրու մասին գիրք: Սա հարուցել էր փաստաբան Թամարա Յայլոյանի զայրույթը, որը իր շրջապատի մարդկանց ու հարազատների անունից դիմելով Aravot.am-ին, նեղսրտել էր.  «Քաղաքապե՛տ, քո անունից, քավ լիցի, ինչ ուզում ես նվեր տուր, ուզում ես տունդ նվեր տուր…Բայց իմ անունից, ես էլ եմ Գյումրի քաղաքի բնակիչ, դու ինչի՞ ես նվեր տալիս…Ուզում ես ցույց տալ, որ ե՞ս էլ եմ ընդունում էդ մարդուն և էդ մարդու չակերտավոր ասած արժեքները: Ո՛չ, չեմ ընդունում նրա քարոզածը, արածը, գործունեությունը»:

kubok_2

Այսօր Aravot.am-ը Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Մակարյանից հետաքրքրվեց, թե ո՞ւմ հաշվին է հեռուստաաստղին ոսկեզօծ մուշուրբա նվիրել Սամվել Բալասանյանը, Գյումրու բյուջեի՞, թե՞ իր անձնական միջոցների հաշվին: «Սամվել Բալասանյանը ոսկեզօծ մուշուրբան նվիրել է իր անունից և իր անձնական միջոցների հաշվին, այն ընդհանրապես կապ չունի համայնքի բյուջեի հետ: Բայց եթե անգամ քաղաքապետը այն նվիրած լիներ գյումրեցիների անունից, անիրատեսական է Գյումրի քաղաքի խորհրդանիշը համարվող այդ նվերի համար ուսումնասիրություններ անցկացնել քաղաքի բնակիչների շրջանակում: Մի հատ էլ հանրաքվե չանցկացնեինք, որ հարցնեինք ՝ կարելի՞ է Քիմ Քարդաշյանին մուշուրբա նվիրել: Հանրահայտ հայ է Քիմ Քարդաշյանը, մուշուբան էլ Գյումրու խորհրդանիշներից մեկն է, ինչո՞ւ չնվիրել»,-պարզաբանեցին քաղաքապետարանից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մհեր says:

    Ավետիսյանների հետ պատահած ողբերգությունից հետո Թամարա Յայլոյան Հայաստանում ճանաչված դեմք է և իր կարծիքը ամենակարևորն է:

  2. gib.gibindus says:

    Ստիպված եմ բացատրել, թե ինչ է “մուշուրբա”-ն: Ջուր խմելու մետաղյա բաժակ կրկնակի հատակով: Վերին հատակի վրա անցք կա և բաժակը թեքելիս այնտեղից դուրս են գալիս պղպջակներ և քլթքլթոց է լսվում: Մուշուրբա բառը թուրքերեն է: Բայց դա հեչ`վերջը գնա՞ց Քիմը:

  3. Լյուդա says:

    Էս խեղճ քաղաքապետն էլ ինչ կենե անուն կդնեք,:))))))))) էս ինչ փիֆ-փիֆ ժողովորդ դարձանք :))))))))))))))))))))) իսկ ավելի լուրջ Թամարայի հետ համամիտ եմ:

  4. Anna says:

    Ծիծաղելի է որ հիմա հիշեցիք ազնիվ հարկատուի ձեր պահանջը: Բա էդ առաջներում ինչու հարց չէիք բարձրացնում թե ուր է գնում վճարած հարկերը: Գյումրու փողոցների անմխիթար վիճակը, քաղաքի բյուջերի չհիմնավորված ծախսերը, էլ չթվարկեմ, շատ են դրանք: Լավ է գոներ Քարդաշյանը եկավ, հիշեցիք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930