Ապրիլի 12-ին Կանադայի Տորոնտո քաղաքում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արյուն հիշողության համար» (“Blood for Memory”) նախաձեռնությունը: Այն իրականացվում է Օնտարիոյի կանադահայ բժշկական ասոցիացիայի և Կանադայում ՀՀ դեսպանության կողմից` Կանադայի արյան ծառայության հետ համատեղ:
Նախաձեռնության նպատակն է 2015թ. ընթացքում հավաքել 1.5 մլն պինտա արյուն` նշանավորելով Հայոց ցեղասպանության զոհերի թիվը: Նախաձեռնությանը սկիզբ դրվեց Տորոնտոյի հայկական կենտրոնում: Միջոցառումը բացեց և առաջինն արյուն հանձնեց Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը:
Նախաձեռնությունը շարունակվելու է Կանադայի տարբեր քաղաքներում:
ՀՀ ԱԳՆ