Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկնել է Հովհաննես Պողոս Երկրորդի՝ դեռ 2001թ. խոսքերը. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 14,2015 12:24

Իշխանական ողջ քարոզչամեքենան փորձում է Վատիկանի  Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ զոհերի հիշատակին նվիրված պատարագը եւ այդ  ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից  1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանության անվանելը ներկայացնել դիվանագիտական «փայլուն» հաղթանակ։ «ՉԻ» տված հարցազրույցում Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը թեեւ դրական փաստ է համարել կատարվածը, սակայն պնդում է՝ Վատիկանը Ցեղասպանությունը ճանաչել էր դեռ 2001թ., եւ այն ժամանակ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը պատարագի ժամանակ կրկին նույն խոսքերն էր ասել։

– Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ զոհերի հիշատակին նվիրված պատարագը իշխանական գործիչները որակեցին դիվանագիտական հաղթանակ, ավելին՝ հարցնում են, թե ո՞ւր են Վատիկանում դեսպանություն հիմնելու որոշման քննադատները։ Ձեր կարծիքով, կատարվածն իրո՞ք դիվանագիտական հաղթանակ էր, թե ոչ։

– Նախ՝ Վատիկանում դեսպանություն ունեցել ենք 90-ականներից։ Այստեղ ուրիշ բանի մասին էր խոսք գնում՝ Սերժ Սարգսյանը դեսպան նշանակել է իր փեսային, որը չուներ պատշաճ դիվանագիտական փորձառություն, կրթություն։

Ինչ վերաբերում է Հռոմի պապի խոսքերին, ապա դրական վերաբերելով նրա հնչեցրած գնահատականներին, պարզապես նկատեմ՝ նա կրկնել է Հովհաննես Պողոս Երկրորդի՝ դեռ 2001թ. խոսքերը, ընդ որում՝ այդ խոսքերը կրկնել է բառացիորեն։ Այնպես որ, Վատիկանի կողմից Ցեղասպանության ճանաչումը տեղի է ունեցել դեռեւս 2001թ.:

Ասեմ ավելին, Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդը 2001 թվականին Հայաստան այցի ժամանակ եւ սեպտեմբերի 26-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ոգեկոչման աղոթք է արտաբերել՝ իր խոսքում շեշտելով Մեծ Եղեռն բառը, իսկ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, նա Էջմիածնում Գարեգին 2-րդի հետ միասին ընդունել է հռչակագիր, որտեղ ամրագրել է «20-րդ դարի առաջինը համարվող ցեղասպանություն» ձեւակերպումը:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930