Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է Օբաման հետևի Հռոմի պապին և արտաբերի Հայոց ցեղասպանություն բառը

Ապրիլ 14,2015 12:18

«Թուրքիան խիստ անհանգստացած է, քանի որ Հռոմի պապի հայտարարությունը ծանր կացության մեջ է դրել քրիստոնյա այն առաջնորդներին, որոնք Թուրքիայի հետ ունեցած ինչ-ինչ քաղաքական շահերից ելնելով՝ չեն օգտագործել հայոց ցեղասպանություն բառը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:  Ըստ նրա՝ Թուրքիան սա հասկանում է, այդ պատճառով էլ խուճապի մեջ է:

Թուրքագետի փոխանցմամբ՝ դիվանագիտական աղբյուրներից գալիս են տեղեկություններ այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս հնարավոր է հետևի Հռոմի պապի օրինակին և ապրիլի 24-ին արտաբերի Հայոց ցեղասպանություն բառը. «Հռոմի պապի հայտարարությունից հետո այդ հավանականությունը մեծացավ: Այն, որ Թուրքիայի պատվիրակությունը մեկնել էլ Վատիկան համոզելու պապին չարտաբերել Հայոց ցեղասպանություն բառը և պատարագ չանցկացնել, ապա նույն այս կերպով այժմ Թուրքիան կրկնապատկել է իր ջանքերը, որպեսզի Օբամային ևս համոզի»:

Թուրքագետը նկատեց, որ Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հռոմի պապի հասցեին անհետևանք չի մնա: Մեր դիտարկմանը, այն որ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը նախատեց Էրդողանին՝ նշելով, թե «Հռոմի պապը հեղինակություն է և նրա կարծիքը պետք է» հարգել՝ նշանակո՞ւմ է, որ Էրդողանը Եվրոպային լուրջ զայրացրել է, Անդրանիկ Իսպիրյանը պատասխանեց. «Թուրքիայի հակազդեցությունը Հռոմի պապին ընդամենը ուժեղացրեց Հռոմի պապի հայտարարության ազդեցությունը: Որպես հետևանք՝ կլինեն նոր հայտարարություններ: Երեկ ուշ երեկոյան Իտալիայում մեծ իրարանցում էր առաջացրել Թուրքիայի արձագանքը: Իտալական ընդդիմադիր կուսակցության առաջնորդները պահանջում են, որ իրենք ճանաչեն ցեղասպանությունը, Իտալիայի ԱԳ նախարարը Թուրքիային մեղավոր համարեց Հռոմի պապին դատապարտելու հարցում: Ընդհանրապես Թուրքիայի քայլերը բավականին լուրջ հակազդեցություն են ունենում Եվրոպայում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930