Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արդյոք ռիսկ անե՞նք եւ բնակչության վզին փաթաթենք ցորենի ալյուրի ֆոլաթթվով հարստացումը»

Ապրիլ 14,2015 12:39

Բոլոր սննդամթերքներն էլ պարունակում են մեծ քանակությամբ ֆոլաթթու եւ երկաթ, եւ բնակչությունը տարբեր սննդամթերքների միջոցով կարող է իրենց պահանջը բավարարել

Ցորենի ալյուրը ֆոլաթթվով եւ երկաթով հարստացման մեթոդը օգտագործվում է ավելի քան հիսուն երկրներում։ Այս տեղեկությունը Հայաստանի սպառողների ասոցիացիան է հայտնել ռուսաստանաբնակ ակադեմիկոս Տութելյանը։

Այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում Հայաստանի Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նկատեց, որ այդ հիսուն երկրների ցանկում չկան ԵՄ երկրները, միայն մասնակի օգտագործում է Անգլիան։ Ալյուրը ֆոլաթթվով հարստացվում է ԱՄՆ-ում եւ Կանադայում։ Տիկին Հակոբյանը տեղեկացրեց, որ ակադեմիկոսը, անդրադառնալով հարցին, թե արդյոք օրգանիզմում ֆոլաթթվի ավելցուկը չի՞ կարող հիվանդությունների առիթ հանդիսանալ, ոչ հերքել է, ոչ էլ ասել է, որ կարող է դրանից առաջանան խնդիրներ։

«Եթե ոչ հերքում է, ոչ էլ հաստատում է, արդյոք ռիսկ անե՞նք եւ մեր բնակչության վզին փաթաթենք այս հարստացումը, ծանր մետաղները բազմաթիվ հիվանդությունների պատճառ կարող են հանդիսանալ։ Ամերիկան, Հնդկաստանը, Չինաստանը, Ռուսաստանը կարող են իրենց այդպիսի շքեղություն թույլ տալ, բայց մենք որպես փոքր երկիր, քիչ բնակչություն ունեցող, իրավունք չունենք այդ ռիսկին գնալ»,-վստահ է տիկին Հակոբյանը։

Բանախոսի պնդմամբ՝ մարզերում գյուղացին արտադրում է ցորեն, սակայն հանձնում է այն. «Պատրաստի ալյուրը գնում է խանութից եւ համարյա մեր բոլոր գյուղերում հաց է վաճառվում։ Միայն նրանց 0,2- 0,5 տոկոսն են օգտագործում իրենց արտադրանքը։ Մենք ստիպում ենք մեր սպառողին հարյուր տոկոսով օգտագործել այդ արտադրանքը։ Ինչո՞ւ առողջապահության նախարարությունը չի հետաքրքրվում, թե ինչից են առաջանում բոլոր այդ հիվանդությունները, մենք լեռնային երկիր ենք, կանաչի ենք ուտում եւ ֆոլաթթվով հարստացված ալյուրի կարիքը չունենք»։

«Հանուն առողջ սննդի» նախաձեռնության անդամ Արման Մխիթարյանն էլ ասուլիսին տեղեկացրեց, որ «Ցորենի ալյուրի հարստացման» մասին օրենքի դեմ պետք է հավաքել մոտ հինգից յոթ հազար ստորագրություն, որից հետո կդիմեն ԱԺ, իսկ երկու շաբաթվա ընթացքում դեռեւս երկու հարյուր ստորագրություն են հավաքել։ Նա նաեւ տեղեկացրեց, որ օրենքով նաեւ նախատեսվում է հացի մեջ ավելացնել ցինկ, որի դեպքում հացը կապտավուն եւ կանաչավուն տեսք է ստանում։ Բանախոսը կարծում է, որ ֆոլաթթվի ավելացումից հետո հացի մեջ կսկսեն ցինկ ավելացնել։ Նա վստահ է, որ մեր պատկան մարմինները կաղապարված են համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալների մեջ եւ դրանից այն կողմ ոչինչ չեն ուսումնասիրում։

Հացաբույսերի մասնագետ Վարդուհի Մելիքյանն էլ վստահեցրեց, որ բոլոր սննդամթերքներն էլ պարունակում են մեծ քանակությամբ ֆոլաթթու եւ երկաթ, եւ բնակչությունը տարբեր սննդամթերքների միջոցով կարող է իրենց պահանջը բավարարել։ Մասնագետը համոզված է, որ Հայաստանում պետք է արտադրել բոլոր տեսակի ալյուրները, այդ թվում թեփոտը եւ դրանցից պատրաստել հաց, սակայն Հայաստանում միայն մի տեսակի ալյուր են արտադրում։

Հայաստանի Սպառողների ազգային ասոցիացիայի մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանն էլ նկատեց, որ ոչ ոք չգիտի, թե որ տեսակի ալյուրից պատրաստված հաց են գնում խանութներից սպառողները. «Արտադրողները խանութներում իրացնում են միայն բարձր տեսակի ալյուրից հաց, որպեսզի հացի ինքնարժեքն էլ բարձրացնեն»։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930