Լրահոս
Օրվա լրահոսը

Այս նախագծի ընդունմամբ այլևս կարիք չի լինի մեռելոցի օրերը ոչ աշխատանքային սահմանելու և տեղափոխելու շաբաթ օր

Ապրիլ 14,2015 12:05

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Դրանով մասնավորապես առաջարկվում է աշխատողներին տաղավար տոներին հաջորդող մեռելոցներին աշխատանքից 3 ժամով բացակայելու իրավունք վերապահել՝ ննջեցյալ հարազատների գերեզմաններ այցելելու համար: Այսինքն, օրենքի ընդունմամբ այլևս կարիք չի լինի այդ օրերը ոչ աշխատանքային սահմանելու և տեղափոխելու շաբաթ: Միաժամանակ հաշվի կառնվեն դարերի ընթացքում ձևավորված կրոնական ավանդույթները: Ընդ որում, պատգամավորը, խտրականություն թույլ չտալու համար, նախատեսել է հատուկ դրույթ այլ կրոնական ուղղություններին դավանող անձանց համար, ովքեր կարող են օգտվել նշված իրավունքից իրենց կրոնական տոմարով համապատասխան օրերին գերեզմաններ այցելելու համար:

Խնդիրն այն է, որ երկուշաբթի օրվա փոխարեն շաբաթ օրն աշխատանքային սահմանելու դեպքում բանկերն ու համանման կառույցները չաշխատելով երկուշաբթի և աշխատելով շաբաթ օրը՝ փաստացի 2 օրն էլ չեն կարողանում որոշակի փոխանցումներ և այլ գործառնություններ կատարել:

Մյուս կողմից, բաց է մնում շաբաթական 6 օր աշխատողների հարցը, քանի որ բազմաթիվ գործատուներ, հաշվի չառնելով աշխատանքային օրենսգրքի պահանջները, չաշխատած երկուշաբթի օրվա փոխարեն կիրակի օրն են աշխատանքի կանչում աշխատողներին, ովքեր փաստորեն այդպիսով աշխատում են 12 օր անընդմեջ:

Ի վերջո, խախտվում է աշխատողի աշխատանքային գրաֆիկը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են, որ իրենց առավել հարմար է աշխատել իրենց կանոնավոր գրաֆիկով՝ մշտապես շաբաթական 5 աշխատանքային և 2 հանգստյան օր ունենալով, քան 5 աշխատանքային, 3 հանգստյան, այնուհետև 5 աշխատանքային և 1 հանգստյան օր ունենալով, քանի որ 1 ոչ աշխատանքային օրը հաճախ բավական չէ լիարժեք հանգստանալու համար:

Այսպիսով նախագծերի փաթեթը քաղաքացիների համար իրավական հիմք է ստեղծում համապատասխան օրն այցելելու գերեզմաններ՝ առանց ոչ աշխատանքային օր հայտարարելու անհրաժեշտության:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930