Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժիրայր Սեֆիլյանին ու ընկերներին ազատ կարձակեն ապրիլի 25-ից հետո»

Ապրիլ 14,2015 12:03

Բլոգեր Տիգրան Քոչարյանի գնահատմամբ, հայկական հարցը շահավետ դիրքում է: Ըստ նրա, Թուրքիայի բոլոր ջանքերը՝ ուղղված ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները տապալելուն, չստացվեցին: Նա այսօր «Զարկերակ» ակումբում կարեւորեց հատկապես Վատիկանում Հռոմի պապի՝ ցեղասպանության տարելիցին նվիրված պատարագն ու Քարդաշյանների այցը Հայաստան:

«Հռոմի պապը ոչ միայն կրոնական առաջնորդ է, այլեւ մի պետության առաջնորդ, որը բավականին մեծ ազդեցություն ունի այն պետությունների վրա, որտեղ կաթոլիկությունը պետական կրոն է»:

Բլոգերի խոսքով, Քարդաշյանների այցը Հայաստան կբերի նրանց երկրպագուների բանակը. «Հայաստանի շահեկան դիրքին նպաստում են նաեւ ներքին դիմադրության օջախները, ցեղասպանության հարյուրամյակը տապալելու փորձերի առումով դաշտը ամայացած է: Իշխանությունը կարող է ավելի ազատ գործել միջազգային հարթակում՝ հաշվի առնելով, որ մեջքից խփող չկա»:

Նրա դիտարկմամբ, Հայաստանի հաջողություններից Ադրբեջանը շատ է տխրել. «Ադրբեջանական լրատվամիջոցները տարակուսանք են հայտնել, որ Ալիեւի հիմնադրամը բազմամիլիոնանոց ներդրումներ է արել Վատիկանում, իսկ Վատիկանն այսկերպ վարվեց իրենց հետ: Ավելի շատ տխրել է Ադրբեջանը, քան Թուրքիան»:

Տիգրան Քոչարյանի տպավորությամբ, Թուրքիան մանթրաշի մեջ է եւ փորձում է իր կատաղությունը հալեպահայության եւ Սիրիայի գլխին թափել: Նա նկատեց, որ ապրիլի 24-ին ընդառաջ Ադրբեջանն ու Թուրքիան փորձելու են ապակայունացնել սահմանում վիճակը:

Անդրադառնալով Հայաստանի ներքին կայունացմանը՝ ասաց. «ԲՀԿ-ի ամայացումը, Սեֆիլյանենց ապառիկով կալանավորելը կարգավորեց դաշտը: Ապրիլի 25-ից հետո Սեֆիլյանն ու ընկերները ազատ կարձակվեն: Նրանց մեկուսացնելը ոչ միայն Հայաստանի, այլեւ արտասահմանցի բարձր պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու պահանջն էր: Հայաստանում ներկա պահին ընդդիմություն չկա, կան ընդդիմադիր գործիչներ, բայց նրանք չունեն ներուժ իշխանության դեմ ինչ-որ բան կազմակերպել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930