Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյանի այցը հաստատ կնպաստի զբոսաշրջության աճին. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 14,2015 11:55

Այսօր արդեն կարող ենք առանց հետին մտքի եւ բառախաղային ենթատեքստի արձանագրել, որ Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցը մեծագույն բարոյական հաղթանակ էր։ Հռոմի Պապի մատուցած պատարագն ու քարոզը՝ նույնպես։ Այո, այս օրերին համաշխարհային մամուլն ու սոցկայքերը հեղեղված են Հայաստանի ու հայ ժողովրդի մասին հրապարակումներով, առանց չափազանցության՝ միլիոնավոր մարդիկ, ովքեր մինչ այս չէին էլ լսել Հայաստանի մասին, հիմա հետաքրքրված են, գիտեն Հայոց ցեղասպանության մասին եւ այլն։

Բայց կոնկրետ ի՞նչ է տալու մեզ բարոյական հաղթանակը, Հայաստանը դրանից ի՞նչ օգուտ է քաղելու:

…Եվ  այնուամենայնիվ կոնկրետ օգուտներ Հայաստանը կարող է քաղել «այստեղ եւ հիմա»՝ զբոսաշրջության աճի տեսքով։ Դրան Քիմ Քարդաշյանի այցը հաստատ կնպաստի։ Բայց այստեղ էլ այլ հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանի առջեւ ծառացած հիմնական խնդիրն այսօր զբոսաշրջության պակասն է:

Նախ՝ աբսուրդ է, որ ծով չունեցող եւ փաստացի պատերազմի ու շրջափակման մեջ գտնվող երկիրը հույսը դնում է զբոսաշրջության կտրուկ աճի վրա. դա «չըլնող գործ» է:

Երկրորդ՝ զբոսաշրջության կտրուկ աճը (եթե անգամ նման բան տեղի ունենա) չի նպաստելու տնտեսության զարգացմանը, հակառակը՝ եղածն էլ քայքայելու է:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930