«Քիմի էֆեկտը» բավականին լավ երևում է նաև Wikipedia օնլայն անվճար հանրագիտարանի վիճակագրությունից։
Այսպես՝ Wikipedia-ում անգլերեն լեզվով Հայաստանի էջը վերջին 1 ամսվա ընթացքում դիտվել է օրական միջինը 5000 անգամ։
Քիմը Հայաստան այցելեց ապրիլի 8-ին, և նույն օրը Wikipedia–ում անգլերեն լեզվով Հայաստանի էջի դիտումների քանակը հասավ 8208-ի։ Ապրիլի 9-ին թիվը հասավ 14 հազարի, 10-ին՝ 15600-ի։ Ապրիլի 11-ին ցուցանիշն ընկավ 9100-ի։ Իսկ հաջորդ օրը նոր ռեկորդ գրանցեց՝ 16830: Իհարկե, ապրիլի 12-ին Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճը հիմնականում պայմանավորված էր նաև Հռոմում մատուցված պատարագով, սակայն նախորդ օրերի ընթացքում Քարդաշյանների ներդրումն այս հարցում անուրանալի է:
Կոպիտ հաշվարկը ցույց է տալիս, որ Քիմ Քարդաշյանի այցելության օրերին՝ նրանց շնորհիվ, Wikipedia-ի Հայաստանի էջն ունեցել է շուրջ 35000 լրացուցիչ այցելու։ Այսինքն՝ այսքան մարդ ոչ միայն լսել է Հայաստանի մասին, այլև կոնկրետ հետաքրքրվել՝ փորձելով ինքնուրույն տեղեկություններ քաղել մեր երկրի մասին:
Կարդացեք նաև
Հայոց ցեղասպանությամբ հետաքրքրվողների թիվը նույնպես մեծացել է։ Մինչև Քարդաշյանների այցը անգլերեն լեզվով Հայոց ցեղասպանության մասին պատմող հոդվածն օրական ուներ միջինը 4500 դիտում։ Առավելագույնը եղել է 5300: Ապրիլի 8-ին օրական դիտումների թիվը կազմեց 7300, ապրիլի 9-ին՝ 10800, ապրիլի 10-ին՝ 11300, ապրիլի 11-ին՝ 8400 (գծապատկեր 3):
Ապրիլի 12-ին Wikipedia-ի «Armenian Genocide» հոդվածն ունեցել է ռեկորդային՝ 31600 դիտում։ Իհարկե, այս ցուցանիշը գրանցվել է Հռոմի պատարագի շնորհիվ, սակայն նախորդող օրերի վիճակագրությունը նույնպես խոսում է այն մասին, որ Քարդաշյաններն այս հարցում քիչ դեր չեն խաղացել։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում