Լրահոս
Օրվա լրահոսը

Պետբյուջեն թալանելու մեխանիկա. «Ժողովուրդ»

Ապրիլ 14,2015 11:17

ՀՀ պետական բյուջեի միջոցների վատնման հերթական դեպքը։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2010թ. «Դարի շունչ» ՀՁ-ի եւ ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների գործակալության ՊՈԱԿ-ի միջեւ կնքվել է պայմանագիր որոշ քոլեջների հիմնանորոգման մասով, սակայն առանց գործ անելու բավականին մեծ թվով գումարներ են վատնվել։

Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2010 թվականի դեկտեմբերի 9-ին նշված ընկերության եւ ՊՈԱԿ-ի միջեւ պայմանագիր է կնքվել՝ համաձայն որի «Դարի շունչը» պետք է հիմնանորոգումներ կատարեր ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի որոշ քոլեջներում։ Եվ այդ աշխատանքն իրականացնելու համար ՀՀ պետական բյուջեից ՍՊԸ-ին տրամադրվել է 496 միլիոն 969 հազար 212, 36 ՀՀ դրամ։

Թվում էր, թե գումարը ստանալուց հետո «Դարի շունչ» ՍՊԸ-ն պետք է սկսեր շինարարական աշխատանքները, բայց ոչ։ Շինարարությունն իրականացվել է այն ժամանակ, երբ ՀՀ ֆինանսների նախարարությունը սկսել է ստուգել կատարված աշխատանքները ու աղմկալի բացահայտումներ է արել։

Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2013թ. ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, որը նախկին վարչապետ, իսկ ներկայումս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի սանիկն է, հանձնարարել է նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությանը ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում իրականացնել 2011–2013թթ. ֆինանսատնտեսական գործունեության ստուգում։ Ստուգումներն իրականացվել են պատահականության սկզբունքով։ Այսինքն՝ ընտրվել են պատահական բուհեր, եւ ստուգվել է՝ արդյո՞ք պետբյուջեից հատկացված գումարները ծառայել են իրենց նպատակին, եւ բուհերի շենքերն արդեն վերանորոգված են։

Ստուգման արդյունքում պարզվել է, որ «Դարի շունչ» ՀՁ ՍՊ ընկերությունը փաստաթղթերում ցույց է տվել, թե իրականացրել է ավելի քան 34 միլիոն դրամի շինարարական աշխատանք թվով 5 քոլեջներում, սակայն իրականում փաստաթղթերում ներկայացված վերանորոգման որեւէ աշխատանք փաստացի չի իրականացվել։ Ասել է թե՝ 34 մլն դրամը գրպանել են։ Բացի այդ՝ ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը շուրջ 2 միլիոն 500 հազար դրամի անորակ աշխատանքներ է կատարել, ինչի համար քոլեջներում խնդիրներ են առաջացել։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930