Հայաստանի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործի, այն կոծկելու շրջանակներում հարցաքննվել են մի շարք պաշտոնատար անձինք, օրինակ՝ որպես վկա հարցաքննվել է նաեւ Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ, այն ժամանակ 6-րդ վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանը: Նրա հայրը՝ Պետրոս Մհերյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հետեւյալը. «Ես չգիտեմ, թե դա որտեղից է դուրս եկել, բայց իրենք այդ գործում կան, խոսքը ոչ թե սպանության, այլ կոծկելու գործի մասին է: Միանշանակ է, որ ինքն էլ, Ալիկն էլ այդ գործի շրջանակներում կան, էդ կասետը, որ հրապարակվեց, Ալիկը հենց առաջին դերն է խաղում»:
Փոխոստիկանապետի հայրը չի ցանկանում մանրամասներ հայտնել, որպեսզի չվնասի քննությանը: Պետրոս Մհերյանը շեշտեց, որ իր որդու սպանության գործի չբացահայտման մեղավորները հենց Կարեն Բաբակեխյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը եւ ՀՔԾ նախկին քննիչ, այժմ փաստաբան Հեկտոր Սարդարյանն է:
Նա շեշտեց, որ եթե մարդիկ գործը կոծկում են, կամ խառն են այդ գործին, կամ պատվիրատուներն են, կամ դա անոմ են ինչ-որ գումարի դիմաց: Նա հույս ունի, որ մի օր իր որդու սպանության գործը կբացահայտվի:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում