Հիմնադիր Խորհրդարանի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը դադարեցրել է 15 օր տեւած հացադուլը։ Այս մասին երեկ ասաց վերջինիս պաշտպան Հայկ Գրիգորյանը։
Հարցին, թե ի՞նչը պատճառ հանդիսացավ, որպեսզի Մանուկյանը դադարեցնի հացադուլը, փաստաբանն ասաց. «Իր մարտական ընկերներն են հորդորել, ասել, որ դադարեցնի։ Երեկվանից արդեն սնունդ էր օգտագործում, առողջական վիճակը նորմալ է»,- ասաց պաշտպանը։
Միեւնույն ժամանակ՝ Գրիգորյանը նկատեց, որ իր պաշտպանյալին պահում են ամենախիստ մեկուսացված պայմաններում, արգելում են օգտվել տպագիր մամուլից. «Որեւէ մեկին նման խիստ ռեժիմով չեն պահում, արգելում են նույնիսկ տեսակցել ամենահարազատ մարդկանց, այս սահմանափակումը քննիչն է դրել»,- մանրամասնեց փաստաբանը։
Հարցին, թե պաշտպանական կողմը բողոքարկելո՞ւ է ՀԽ հինգ անդամներին երկամսյա կալանքի տակ պահելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը, Հայկ Գրիգորյանն ասաց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ քրեական դատարան եւ այդ մասին այսօր փաստաբանները հանդես կգան հայտարարությամբ։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում