Լրացավ Հովիկ Աբրահամյանի վարչապետության մեկ տարին։ Անցած տարվա ապրիլի 13-ին նա ստանձնեց գործադիր իշխանության ղեկավարի պարտականությունները։
Սովորաբար ցանկացած վարչապետի եւ կառավարության գործունեությունն ընդունված է գնահատել առաջին հերթին տնտեսական աճով եւ հասարակության եկամուտների ավելացմամբ։ Այդ առումով Հ.Աբրահամյանի գլխավորած գործադիր իշխանությունը, սակայն, հպարտանալու շատ բան չունի։ Տնտեսական գործընթացները Հայաստանում գտնվում են ցածր մակարդակի վրա։ Հասարակության սոցիալական վիճակի բարելավման մասին նույնպես դժվար է խոսել։
Իհարկե, այդ ամենը ունի նաեւ օբյեկտիվ պատճառներ, որ անհնարին է հաշվի չառնել։
Հ.Աբրահամյանի գլխավորած կառավարությունը բավական ագրեսիվ սկսեց քայլերը տնտեսական ոլորտում։ Սակայն մեկնարկից կարճ ժամանակ անց բախվեց արտաքին եւ ներքին հատվածից թելադրված լուրջ բարդությունների, որոնք իրենց անմիջական ազդեցությունն ունեցան տնտեսության եւ սոցիալական իրավիճակի վրա։
Միացյալ Նահանգների եւ Եվրամիության երկրների Ռուսաստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցները ինչ-որ պահից սկսեցին արտահայտվել նաեւ Հայաստանի տնտեսության մեջ։ Այդ ազդեցություններն առավել ուժեղացան հատկապես անցած տարվա երկրորդ կեսից՝ հանգեցնելով լուրջ ցնցումների ֆինանսական համակարգերում։
Կարդացեք նաև
Ռուբլու կտրուկ արժեզրկման հետեւանքով ռուսական շուկայում աստիճանաբար սկսեցին դժվարությունների բախվել հայաստանյան արտադրողները։ Դա հանգեցրեց նրան, որ տնտեսության որոշ ճյուղեր պարզապես ստիպված եղան դադարեցնել արտահանումը իրենց հիմնական շուկա։
Ռուսաստանի տնտեսության եւ ազգային արժույթի արժեզրկման հետեւանքով կտրուկ նվազեցին այս երկրից Հայաստան ուղարկվող արտաքին փոխանցումները։ Մի բան, որ ուղղակիորեն արտահայտվեց ոչ միայն տնտեսական աճի եւ ներքին պահանջարկի խթանման, այլեւ ֆինանսական շուկաների վրա։
Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում