Հարցազրույց տալով իտալական Corriere Della Sera պարբերականին` Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե միջազգային հանրությունը հավաքական կերպով արձագանքեր Հայոց ցեղասպանությանը, ապա մենք այլ 20-րդ դար կունենայինք: Միջազգային հանրության վերաբերմունքի խնդիրը, իհարկե, թերագնահատել չի կարելի, միաժամանակ, իհարկե, չի կարելի չընդունել այն, որ այդ հանրության վերաբերմունքը պայմանավորվում է տարբեր շահերով և ըստ էության երբեք էլ հավաքական չի լինում: Եվ այս իմաստով եթե խոսենք ավելի առարկայորեն, փորձենք մնալ օպտիմալի և պրագմատիկի դաշտում,- ինչը պետք է անեն պետությունները,- ապա հարկավոր է խնդիրներն ու հարցադրումները դիտարկել լիովին այլ կոնտեքստում:
Մասնավորապես, մենք` հայերս, որքան էլ որ շեշտենք միջազգային հանրության դերը նման ոճրագործությունների դատապարտման հարցում՝ արժեհամակարգային գերակայության ընդգծումով, այնուհանդերձ կարիք ունենք ինքներս մեզ համար պարզելու՝ իսկ ինչպիսի՞ն պետք է լինենք մենք, որպեսզի միջազգային հանրությունը որևէ խնդրում, այդ թվում և` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ավելի շատ լինի հայկական, ոչ թե թուրքական դիրքորոշման, այսպես ասած, աջակիցը կամ դրկիցը:
Ասել է թե` պրագմատիկ տիրույթում մենք պետք է դիտարկենք ավելի շատ, թե ինքներս ինչպես պետք է փոխվենք, որպեսզի միջազգային քաղաքականության խաղացողների պարագայում այդ շահ կոչվածը առավել շատ ընդհանրություններ ունենա Հայաստանի, հայության հետ, և ըստ այդմ` որոշումները և դիրքորոշումները ավելի ներդաշնակ լինեն մեր շահերին:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում