Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստոնյա Եվրոպայի հետ Հայաստանի միաձուլվածության հռչակում Աստծո առջեւ. «Հրապարակ»

Ապրիլ 14,2015 10:33

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակման արարողությունների բարձրակետը, թվում է, կայացավ։ Դա 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագն էր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Անկախ հանգամանքից, թե ովքեր կժամանեն եւ ներկա կգտնվեն ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը Սբ. Էջմիածնում, ապրիլի 23-ին, ովքեր կժամանեն եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կայցելեն Երեւանում ապրիլի 24-ին, վերջապես՝ անկախ անգամ հավանականությունից, որ նախագահ Օբաման իր ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձում գործածի հենց «ցեղասպանություն» բառը, ոչ մեկն այդ իրադարձություններից իր նշանակությամբ, տարողությամբ, պատմականությամբ չի համեմատվի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագի կարեւորության հետ։

Ընդ որում՝ ոչ այնքան ինքնին երեւույթի կարեւորությունն է, որ այդ բացառիկ ու պատմական պատարագը մատուցվեց, ոչ այնքան համաշխարհային մամուլում breaking news դարձած լուրը, որ Հռոմի սուրբ քահանայապետն Օսմանյան կայսրության վերջալույսին հայերի դեմ գործադրված բռնությունները եւ կոտորածները կոչեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», նույնիսկ ոչ էլ Թուրքիայի ԱԳՆ-ի հիստերիան։ Վատիկանի պատարագում ապշեցնողն ամեն մի դրվագի մտածվածությունն ու կրած խորհրդի խորությունն էր, ինչը, բնականաբար, չէր կարող հասու լինել Վատիկանում գտնվող միջազգային լրագրողներին եւ նրանց կրկնող հազարավոր այլ լրատվամիջոցներին, այդ խորությունը կարող էին գիտակցել եկեղեցու սպասավորները, պատմաբանները, քաղաքական գործիչները։

Ուշագրավ էր նախ իրողությունը, թե սուրբ պատարագի ընթացքում որքան հայերեն հոգեւոր երգեցողություն եւ Ավետարանի ընթերցանություն հնչեց Սուրբ Պետրոսի կամարների ներքո։ Աշխարհում հազվադեպ են ժողովուրդները, լեզուները եւ ծիսակարգերը, որոնց թույլ կտրվեր կաթոլիկ աշխարհի Սրբության սրբոցում հնչել։ Դա նշանակում էր քրիստոնյա Եվրոպայի հետ Հայաստանի միաձուլվածության հռչակում Աստծո առջեւ եւ ի տես բոլոր մարդկային արարածների, այդ թվում՝ Թուրքիայում եւ Ռուսիայում դեգերողների։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարները`REUTERS

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930