Ապրիլի 11-ին, ժամը 01.00-ին, 1993 թ. ծնված Ադելինա Հ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ ընկերը` 1994 թ. ծնված Սարգիս Ա.-ն, ապրիլի 9-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 11/1 հասցեի մոտ ձեռքով հարվածել է իր դեմքին, այնուհետև բացահայտ հափշտակելով բջջային 2 հեռախոսները՝ դիմել է փախուստի:
Ժամը 01.30-ին Երևանի Խանջյան փողոցի թիվ 31 հասցեի մոտից Սարգիս Ա.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն
Կարդացեք նաև