Պատարագին անձամբ մասնակցած Ռուբեն Սաֆրաստյանն այն պատմական է գնահատում. «Աշխարհի կաթոլիկների ամենակարեւոր տաճարում առաջին անգամ հնչեց ոչ միայն ցեղասպանությանը նվիրված պատարագ, այլեւ հայկական երաժշտություն, հայերեն խոսք։ Դա կարծես դարձավ հայ ժողովրդի օրը Վատիկանի այդ սուրբ տաճարի կենտրոնում։ Ես երբեք չեմ մոռանա այդ պահերը»։
Թուրքագետի կարծիքով, իրադարձության քաղաքական նշանակությունը մեծ է, եւ Հռոմի պապի խոսքերը չեն կարող անհետեւանք մնալ։ «Սա մեծ հարված է հասցնելու Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցները տարածեցին Հռոմի պապի հայտարարությունները, եւ Թուրքիայի ջղաձիգ վիճակն ապացույցն է այն բանի, որ իրենք հասկանում են, թե ինչ ուժեղ հարված իրենց հասցվեց։ Մյուս կողմից՝ մեր հոգեւոր առաջնորդների ելույթներում բոլոր անհրաժեշտ շեշտադրումները դրվեցին՝ կապված Հայոց ցեղասպանության, հայրենիքի կորստի եւ մեր պահանջատիրության հետ։ Այս ամենն ասվեց Վատիկանում, եւ աշխարհն այն ընդունելու է իբրեւ Վատիկանում հնչած խոսքեր»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում