Իրավապահների գործողություններն անսպասելի չէին
Երկու ամսով կալանավորվել են «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը, ինչպես նաեւ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանն ու Գեւորգ Սաֆարյանը։
Կալանավորվածների փաստաբանի խոսքով՝ «ոչ մի քննություն չի կատարվել», «քաղաքական հոդվածի մեկնաբանությունը նույն ձեւով կիրառվել է բոլորի նկատմամբ»։ Քննչական կոմիտեից հայտնեցին, թե մեղադրանքի առաջադրման համար հիմք են հանդիսացել խուզարկությունների արդյունքում հայտնաբերված մարմնական վնասվածքներ պատճառելու համար գործարանային արտադրության եւ ինքնաշեն եղանակով հարմարեցված շուրջ չորս տասնյակից ավելի մետաղյա եւ փայտյա ձողերը, մահակները եւ այլն։ Կոմիտեի տարածած տեսանյութում առգրավված իրերի թվում էին ապակե շիշ, ծխախոտի եւ սոդայի տուփ, «ՏՈԼԻԿ» գրությամբ ատրճանակի պատյան։ Փաստաբան Հայկ Գրիգորյանի խոսքով՝ առաջադրված մեղադրանքների համար որպես հիմք ներկայացված են նույնիսկ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման բուկլետները. «Բուկլետում կա նախադասություն, որ ասում է՝ դուրս ենք գալու փողոց ու չենք վերադառնալու մինչեւ ռեժիմին հեռացնելը։ Այս նախադասությունն են օգտագործվում որպես հիմնավորում, նաեւ այն միտքն է օգտագործում, որ որոշակի արժեքների հասնելու համար զոհողություն է պետք, զոհողությունը մեկնաբանում են որպես զոհ, արյունահեղություն»։
Կալանավորվածները, բնականաբար, առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, հայտարարում են, որ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Ավելին, «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներն ավելի վաղ չէին բացառում, որ մինչեւ ապրիլի 24-ը իրենք կարող են հայտնվել ճաղերի ետեւում։
Իրավապահների գործողությունները ապրիլի 24-ից առաջ անսպասելի չէին, ինչպես նաեւ տարածված համոզմունքը, որ նրանց կազատեն ապրիլի 24-ից հետո: Այսինքն՝ ստացվում է, որ իշխանությունները հարկադրված էին մինչեւ ապրիլի 24-ը «ճնշել» կազմակերպիչների հնարավոր գործողությունները ապրիլի 24-ին:
Կարդացեք նաև
Ինչու ընտրվեց ապրիլի 24-ի օրը
Թե ինչու է ապրիլի 24-ը «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումն ընտրել որպես «պայքարի» օր՝ նույնպես զարմանալի չէ: Կազմակերպիչները հստակ գիտակցում են, որ որեւէ այլ օր այդքան մարդ նրանք չեն կարող փողոց դուրս բերել: Շարժման ներկայացուցիչների ձերբակալություններից անմիջապես հետո կազմակերպված բողոքի ակցիային, օրինակ՝ քննչական կոմիտեի դիմաց, մասնակցում էին երկու-երեք տասնյակ մարդ, որոնց մի մասը լրագրողներ էին: Հետեւաբար ապրիլի 24-ն ընտրելն, իսկապես, շարժման ներկայացուցիչների կողմից մարտավարական կոնկրետ քայլ էր` փողոց դուրս եկած հասարակությանը մասնակից դարձնել իրենց ծրագրերին, որոնց մասին ավելի հստակ մանրամասներ նրանք չէին հաղորդում, բացի այն, որ պետք է հավաքվել` «տուն չվերադառնալու նպատակով»:
Հայաստանում իշխանափոխության պահանջ դնողների պակաս չի զգացվել մինչ այժմ: Եթե մինչ այժմ ՀՀ քաղաքական դաշտի դերակատարները իշխանափոխությունը տեսնում էին, ինչպես ասում են` «սահմանադրական ճանապարհով», ՀԽ-ն այլ կերպ է պատկերացնում իր պայքարը:
Aravot.am-ի հարցին՝ արդյոք իրենց որոշումը չի՞ վերանայվել, մանավանդ, որ բազմիցս քննադատվել է որոշումը՝ նշելով, որ ապրիլի 24-ը այդ օրը չէ, ու իշխանության կեցվածքն էլ այնպիսին է, որ ցանկացած խնդիր, որ կառաջանա այդ օրը, մնալու է «Հիմնադիր խորհրդարանի» պատասխանատվության ներքո, Գարեգին Չուգասզյանը մարտի վերջերին պատասխանել էր. «Քաղաքացիական անհնազանդությունը ժողովրդի սահմանադրական իրավունքն է: Եթե այդ իրավունքը չի պահպանվում եւ բռնության է ենթարկվում, ժողովուրդն իրավունք ունի ինքը վերականգնելու իր իրավունքները»: Հստակեցմանը՝ ապրիլի 24-ին ի՞նչ քայլեր են սպասվում, Վարուժան Ավետիսյանը նշել էր. «Իմպրովիզի տարրեր էլ կլինեն, բայց մարտավարական ուղղությունները նույնն են մնալու. դրանք հրապարակման ենթակա չեն»: Չուգասզյանն այդ օրը նաեւ կանխատեսել էր, թե ապրիլի 24-ին «ռեժիմի ձեռքերը կապված կլինեն», քանի որ համաշխարհային ուշադրությունն այդ օրը Հայաստանի ուղղությամբ է լինելու. «Եթե բռնություններ սկսվեցին ժողովրդի նկատմամբ` ժողովուրդը ապստամբության իրավունք ունի, եւ մենք այդ ուժը չենք, որ այդ իրավունքից հրաժարվելու ենք, եթե կրկնվի այն, ինչ կատարվել է մարտի 1-ին»:
Ժ. Սեֆիլյանը նույնպես մարտի վերջին հրավիրած մամլո ասուլիսում նշել էր, որ եթե ապրիլի 24-ին իշխանությունը բռնի ուժ կիրառի, «ժողովուրդը նրան համարժեք պատասխան կտա». «Այն ասեկոսեները, որ մենք պատրաստվում ենք խանգարել ապրիլի 24-ի միջոցառումները, չեն համապատասխանում իրականությանը: Այդ օրը մենք նույնպես մեր պարտքը կատարելու ենք, իսկ օրվա երկրորդ կեսին հավաքվելու ենք ինչ-որ մի հատվածում եւ սկսելու ենք մեր մոբիլիզացիան: Շատ բան կախված է այդ մոբիլիզացիայի քանակից, դուրս ենք գալիս՝ տուն չվերադառնալու նպատակով»,- ասել էր Ժ. Սեֆիլյանը: Նա չէր բացառել ձերբակալությունները. «Եթե նրանք համարձակվեն մինչ 24-ը դիմել ձերբակալությունների, մեր ժողովրդի կողմից կհանդիպեն ցասումի: Այսինքն՝ պետք է մտածեն, թե որն են ընտրում՝ ժողովրդի պոռթկո՞ւմը, ցասո՞ւմը, թե՞ հանգիստ գործողությունները: Հուսով ենք, որ նրանք կգիտակցեն այդ հանգամանքը եւ ոչ քաղաքական մեթոդներով չեն փորձի ճնշել շարժումը»:
«Հիմնադիր խորհրդարանի» համակարգողի տեղակալ Հայկ Գրիգորյանն ավելի վաղ բացատրել էր, թե ինչու են ընտրել ապրիլի 24-ը: «Ապրիլի 24-ին Երեւանում ու Հայաստանում լինելու են հազարավոր տեսախցիկներ, որոնք բոլորը ջարդել հնարավոր չէ», ապա խորհուրդ էր տվել ապրիլի 24 օրը սխալ ընտրված համարողներին հաշվի առնել հետեւյալը. «Ապրիլի 24-ին ռեժիմին հեռացնելը ազդարարում է այն գիտակցումը, որ այս ռեժիմը թրքական յաթաղանից ոչնչով չի տարբերվում, այն յաթաղանից, որով իրականացվեց Հայոց եղեռնը: Այս ռեժիմը պատրաստ է ցանկացած պահի զոհաբերել հայության շահերը, հայության միասնությունը եւ նրա անվտանգությունը իր աթոռի համար…»: Այնուհետեւ նա պարզաբանել էր. «Եթե այսքանից հետո ապրիլի 24-ի ընտրությունն անընդունելի մնա որոշ մարդկանց համար, ապա կարծում եմ՝ նրանք ուղղակի չեն գիտակցում ռեժիմը հեռացնելու կարեւորությունը, վտանգավորությունը ու դրա բարդությունը, եւ հետեւաբար՝ անգիտակից ձեւով առաջարկում են մեկ այլ օր անել դա: Սակայն սգալը ավելի վեր չի կարող դասվել, քան պայքարելը եւ ռեժիմը հեռացնելու միջոցով ինքնիշխան պետություն կառուցելու գաղափարը: Նման մարդուն ես կպատասխանեմ՝ թող ինքը սգա մեկ այլ օր: Ի վերջո, ցավոք սրտի, մեր իրականության մեջ ամեն օր սգալու առիթ կա սգացողի համար, իսկ պայքարողի համար ապրիլի 24-ից բացի՝ մեկ այլ օր ռեժիմին հեռացնելը մարդկային կյանքերը վտանգի տակ դնելու մեծ հավանականություն է ստեղծում»:
Իշխանափոխություն` առանց ընտրությունների՞
«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հայտարարում է, որ համագործակցում են այն ուժերի հետ, ովքեր «ընդունում են ազգային-ազատագրական պայքարի բովանդակությունը», որ իրենք ոչ թե կուսակցություն են, այլ ազգային-ազատագրական շարժում: Նրանք համարում են, որ «երկիրը գաղութացված է, եւ իրական կուսակցական համակարգ կարելի է ստեղծել երկիրը ազատագրելուց հետո», եւ «ժողովուրդը բարոյական առումով պարտավոր է վերահաստատել իր իշխանությունը»:
Ինչպե՞ս՝ հարց է ծագում: Ընտրություններո՞վ: Ո՛չ: ՀԽ անդամները իրենց կայքում տեղադրված տեսահոլովակներում բացատրում են. «Ընտրությունների միջոցով ռեժիմին հեռացնել հնարավոր չէ, քանի որ ընտրությունները կազմակերպվում եւ վերահսկվում են ռեժիմի կողմից, միակ ելքը ռեժիմի վերահսկողությունից դուրս պայքարն է, ՀԽ-ն այն ուժն է, որն առաջարկում է համակարգից դուրս պայքար»: Այսինքն՝ ՀԽ-ն ոչ միայն Հայաստանի իշխանությունն է «անօրինական» համարում, այլեւ ողջ հայաստանյան քաղաքական դաշտը:
Իսկ ի՞նչ է լինելու, եթե, ենթադրենք, իրականանա ՀԽ-ի` «ռեժիմը հեռացնելու» ծրագիրը: Նոր ընտրություննե՞ր են անցկացվելու, ապա հասարակությունը իր քվեով որոշելու է, թե ո՞ր քաղաքական ուժը կամ ընտրված նախագահի թեկնածուն է ղեկավարելու Հայաստանը: Դարձյալ` ոչ: ՀԽ ներկայացուցիչները բացատրում են. «Ռեժիմի հեռացումից հետո «Հիմնադիր խորհրդարանը» կնքելու է պայմանագրեր քաղաքացիների հետ, որպեսզի ապահովի իր լիակատար լեգիտիմությունը»: Այսինքն՝ ոչ թե ընտրությունների, այլ քաղաքացիների հետ պայմանագրերո՞վ է Հայաստանում նոր իշխանություն ձեւավորվելու՝ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավարմամբ: Հետաքրքիր է, թե քանի՞ տոկոս են կազմում ՀԽ-ի հետ պայմանագրեր ստորագրելու պատրաստակամ ՀՀ քաղաքացիները, եւ որտե՞ղ են այսօր ՀԽ-ի հետ պոտենցիալ պայմանագրեր ստորագրողները, կամ արդեն իսկ նման պայմանագրեր ստորագրածներն այս օրերին ինչո՞ւ չեն փողոց դուրս եկել` ի պաշտպանություն կալանավորվածների:
Իսկ ընդհանրապես, հրաշալի կլիներ, եթե անաչառ եւ պրոֆեսիոնալ իրավաբանները գնահատականներ տային թե՛ ՀԽ-ի ներկայացուցիչների բարձրաձայնած պայքարի մեթոդներին, թե՛ դրանց համատեքստում իրավապահների գործողություններին, արդյոք նրանց հռչակած` «ռեժիմի հեռացման» տարբերակները խոցելի չե՞ն, հակաիրավական կամ հակասահմանադրական: Մասնավորապես, իշխանության կողմից հնարավոր բռնության իրականացմանը բռնությամբ պատասխանելու մասին հայտարարելը քաղաքական ուժի կողմից որքանո՞վ է իրավական ու սահմանադրական: ՀՀ Սահմանադրություն 48-րդ հոդվածում ամրագրված է. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը: Արգելվում է իրավունքների եւ ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն եւ պատերազմ քարոզելու նպատակով»: Իսկ ՀՀ Քրեական օրենսգրքի գլուխ X-ում «Վարչակարգի դեմ ուղղված հանցագործություններ» բաժնի 206.3, 206.4, 207, 207.1, 208, 209, 209.1, 210, 222, 223 հոդվածները նախատեսում են իրավիճակները, թե երբ են իրավապահներն իրավասու պատասխանատվության ենթարկել անօրինական գործողություններ հրահրողներին:
Սահմանադրակա՞ն է «Արցախը Հայաստան է եւ վերջ» թեզը
Բավական կարեւոր մի թեմա բուռն կրքեր բորբոքեց հունվարին` Բերձորի հայտնի դեպքերից հետո: Բերձորում հարձակումը խաղաղ ավտոերթի մասնակիցների նկատմամբ իսկապես անընդունելի ու դատապարտելի փաստ էր. սա՝ անխոս: Սակայն ՀԽ-ի ներկայացուցիչները, որոնք չեն թաքցնում, որ քաղաքականությամբ են զբաղվում, քաղաքական նպատակներ են հետապնդում, հայտարարում են, որ Արցախը փաստացի Հայաստանի մաս է՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», նրանք Արցախի իշխանություններին չեն ճանաչում: Շատ է շոշափվել այն թեման, մասնավորապես ԼՂՀ իշխանությունների կողմից, որ Արցախի իշխանություններին չի ճանաչում նաեւ Ալիեւի ռեժիմը: Բայց սա էլ թողնենք մի կողմ:
ԼՂՀ-ն կազմավորվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ հարակից Շահումյանի շրջանի սահմաններում: Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստը` բոլոր մակարդակի խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ, ընդունել է հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին` ԽՍՀՄ օրենսդրական նորմերին, ինչպես նաեւ միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված ժողովրդի ինքնորոշման իրավունքին համապատասխան: Ավելի ուշ օգտագործելով ինքնուրույն հանրաքվե անցկացնելու եւ սեփական պետաիրավական կարգավիճակի մասին հարցադրման իրավունքը, որն ամրագրված է միութենական օրենսդրության մեջ, ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհուրդը որոշում է ընդունել հանրապետության անկախության մասին հանրաքվե անցկացնելու շուրջ, որն անցկացվել է 91թ. դեկտեմբերի 10-ին: 1991թ. դեկտեմբերի 28-ին ձեւավորված ԼՂՀ Գերագույն խորհուրդն ընդունել է Հռչակագիր պետական անկախության մասին՝ դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ իրավական փաստաթղթերի հաջորդականությունը, որոնք ապահովում են քաղաքական կարգավիճակի ինքնուրույն որոշման Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը:
Հայաստանը որպես ինքնիշխան պետություն ղարաբաղյան կարգավորման բանակցություններին է մասնակցում, քանի որ ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչված չէ, եւ միշտ կարեւորվում է այն հարցադրումը, թե ե՞րբ ի վերջո ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես ինքնուրույն միավոր:
Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը` հայտնի պատճառներով: Հայաստանը ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման կողմնակից է, թեեւ մասնակցում է ղարաբաղյան կարգավորման բանակցություններին: ՀՀ Սահմանադրությունից ու ՀՀ շահերից, ինչպես նաեւ ԼՂՀ-ի շահերից բխո՞ւմ են, որպեսզի այսօր քաղաքականությամբ զբաղվող ուժը հայտարարի` «Արցախը Հայաստան է եւ վերջ»:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.03.2015
Շատ ուշադիր կարդացի, գերազանց վերլուծություն է և սրամիտ վերնագիր: Մի քանի տասնյակ մարդիկ իրավունք չունեն օգտվել պահից, իրենց նկրտումները իրականացնելու համար՝ իբր թե ազգի անունից խոսալով: Ինչ վերաբերվում է Արցախի ազատամարտը ՛՛սեփականաշնորհելուն՛՛, վերջերս Արցախում էի՝ մարտական ընկերներիս հյուր: Մեկին չգտա, Ժիրոյի հետ համաձայն լինի թեկուզ մասամբ: Երկիրը, որի ազատագրմանը մասնակցելը Ժիրոյի հիմնական շահարկվող խաղաթուղթն է՝ ՄԵՐԺՈՒՄ է նրան… դրանից լավ գնահատական??
Հարգելի հեղինակ
Դուք հեգնանքով հոդված եք գրում մի բանի մասին, որի մասին գաղափար չունեք: Դուք գրում եք (մեջբերում եմ)
Նոր ընտրություննե՞ր են անցկացվելու, ապա հասարակությունը իր քվեով որոշելու է, թե ո՞ր քաղաքական ուժը կամ ընտրված նախագահի թեկնածուն է ղեկավարելու Հայաստանը: Դարձյալ` ոչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/04/14/560728/
© 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Սա իրականության հետ կապ ունի այնքա, ինչքան Առաքել Մովսիսյանը (Շմայս) Արցախյան պատերազմի հետ: ՀԽ-ն 2 տարով ստանձնելու է ժամանակավոր կառավարությունը և այդ ընթացքում կարգավորելու այն բոլոր հարցերը, որոնք երեկ ներկայացվել են հռչակագրում, և երբ քաղաքական դաշտը մաքրված կլինի աղբից կկազմակերպվեն ընտրություններ, որտեղ ՀՀ բնակչությունը կտա իր քվեն իր նախըտրած քաղաքական ուժին:
Իսկ Արցախի հարցում, որը Ձեր համար ԼՂՀ է, եթե անկախ պետություն է, ապա ինչո՞ւ այդ անկախությունը չի ճանաչվում ՀՀ կողմից, ինչո՞ւ է ֆինանսավորվում ՀՀ բյուջեից, ինչո՞ւ են ՀՀ 2-րդ և 3-րդ չընտրված նախագահները բարձրագույն պաշտոններ բաղեցրել Արցախում և հետո անցել ՀՀ կերծանելուն, ինո՞ւ են ՀՀ քացաքացիները ծառայուն Արցախի զինված ուժերում:
Եթե ՀԽ-ն այդքան թույլ կառույց է, ինո՞ւ եք գրեթե բոլոր լրատվամիջոցներով փորձում վարկաբեկել շարժումը: Մի՞թե ողջ Միշիկ մեդիան ամիսներով պայքարում է 30 հոգու դեմ: Ինչ որ չեմ հավատում, կարևորը Դուք հավատում եք:
Լավ, Կարապետ, դուք հզոր եք, ռեժիմն էլ խուճապի մեջ ա… ավելորդ հոխորտալու փոխարեն, եկեք սպասենք ձեր հավաքին, տեսնենք քանի հարյուր հազար եք… էդ էլ հո սոց ցանցերը չեն, որ մարդա մի քսան հատ ֆեյք քշեն, համզգային շարժման իմիտացիա անեն: Ի դեպ բոլորը նույն բառապաշարով ու նույն տառասխալներով են գրում…
Հուսով եմ դուք իրական կյանքում ցույց կտաք ձեր համակիրների հոծ բազմությունը… մի լավ խոսք կա, ասում է՝ կապրենք, կտեսնենք,- ասաց կույրը))))
Կեցցե ընկեր Բուդինը, բոլորս դեպի խոպանմիություն
Հա, էդ ֆեյքերի թեմայով՝ ձեր այդ վիդեոյում էլ ամեն մի խոսացող 4 հատից ա, որ շատ երևա, բայց քանի հատ էլ լինեն, ծիծաղելի են նայվում, ոնց որ դպրոցականների հանդես լինի…
Վերնագիրն էլ արդեն շաբլոն է դարձել, մինչ Առավոտին մի շարք լրատվամիջոցներ արդեն սկսել էին Ձեր գործը:
Բայց դուք բոլորդ մոռանում եք մի պարզ բան. Ժիրայր Սեֆիլյանը ո՛չ Ծառուկյան Գագիկ է, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյան և ո՛չ էլ Լևոն Զուրաբյան, որ անի մի բան, առանց հաշվարկելու իրադարձությունների բոլոր հնարավոր զարգացումները:
ՀԽ-ն միայն «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը, ինչպես նաեւ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանն ու Գեւորգ Սաֆարյանը չեն, որ նրանց մեկուսացնելով շարժումը կանգնի:
Եվ մի բան էլ, Ձեզ մոռացել են տալ նաև Գյումրու գրասենյակի պատասխանատու, ՀԽ անդամ Արամ Հակոբյանի անունը, ով նույնպես ձեռբակալվել է, այնպես որ թարմացրեք Ձեր ցուցակը հետագայի համար, Դուք դեռ 10 օր կարող եք փորձել վարկաբեկել նրանց:
))))
այս շարժման նկատմամբ ժողովրդային նշանակալից զօրակցության պակասը, չասելու համար չգոյությունը, բացատրվում է այն պարզ իրողությամբ որ, երկրի կացության մասին անոր հնչեցուցած չափից դուրս զիլ ահազանգը, ըստ խորքի, ըստ էության՝ անհիմն է. չափազանց ծայրահեղ հաստատումներ՝ առանց փաստի, առանց ոչ իսկ տարրական, իսկական օրինակների. զգացական պոռթկումներ, մակերեսային զրպարտություններ `առանց միջուկի. պոռչտուք, հիստերիա, մաղձ, դառնություն եւ ատելություն… ոնց որ անմիջական Յայտնությունը յայտնող մի աղանդ լինի. այս է նաեւ պատճառը որ մասսայական բողոք չկա, հակառակ անոր պարագլուխների ձերբակալման – զուտ սկզբունքային գետնի վրայ – հաւանաբար վիճելի երեւոյթին. կանխարգելիչ գործողություն է կատարվել. երկու չարից փոքրագոյնը. այո, այս պարագային գոնէ կարելի է թերեւս խոսել «քաղաքական բանտարկյալների» մասին, սակայն նաեւ, այս յատուկ պարագային, երեւի շատ ել հայեր չեն յուզվում այդ նիւթով… հակառակ իր բազմաթիւ թերություններին, հայ ժողովուրդը ունի նաեւ մի առողջ ջիղ. այս պարագային, խնդիրը հասել է, դպել է այդ ջիղին. ողջախոհության հարց է. ամեցաւալին այն է թէ ամեն բան կարող էր տարբեր լինել, եթէ չլիներ այդ անմիտ, բթամիտ, յիմար ու համառ, զզվելի եւ ինքնաքանդիչ մարտավարությունը՝ քաղաքական ներազգային շարժում մը կապել ջանալու Ցեղասպանության. այս բնոյթի եւ այս աստիճանի մակաբուծություն չի կարող ընդունել հայությունը. հետեւաբար, այս «շարժման» հիմնական իրագործումը մինչեւ օրս այն է որ ան արդարացուց իշխանության ոչ տակաւին լիովին ժողովրդավար էությունը, եւ մինչեւ իսկ հանդուրժելի դարձուց «քաղաքական բանտարկյալի» տեսական կարելիությունը, Հայաստանում… շնորհաւորություն, այս մեծ յաղթանակին համար…
Լիովին համամիտ եմ, բրավո
Բարեւ սիրելի Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ եւ Հրանտ Պապիկյան, անկասկած շարժման գաղափարախոսության մեջ կան խոցելի ձեւակերպումներ, բայց այդ մասին խոսելու, առավել եւս հեգնական կամ երրիմաստ մեկնաբանությունները մեղմ ասված լավ չէ, լավ չէ հատկապես, երբ փետրազարդ գիտունիկի փիլոնով ասվում է.
-Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը` հայտնի պատճառներով:
Հայաստանը ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման կողմնակից է, թեեւ մասնակցում է ղարաբաղյան կարգավորման բանակցություններին:
ՀՀ Սահմանադրությունից ու ՀՀ շահերից, ինչպես նաեւ ԼՂՀ-ի շահերից բխո՞ւմ են, որպեսզի այսօր քաղաքականությամբ զբաղվող ուժը հայտարարի` «Արցախը Հայաստան է եւ վերջ»:
Սիրելի Գայանե այս գաղափարի ձեր հեգնական գործածումը, եթե դավաճանություն չէ, ապա մոլորության, անտեղյակության, կամ ինչ որ պատվիրատույի թեիադրանք է:
Անխոս այս տողերը նաեւ վերաբերում է շարժման պաշտպան այն մարդկանց, ովքեր փորձում են էժանագին մեկնաբանություներ անել, ինչպիսին օրինակ այս է.
– Իսկ Արցախի հարցում, որը Ձեր համար ԼՂՀ է, եթե անկախ պետություն է, ապա ինչո՞ւ այդ անկախությունը չի ճանաչվում ՀՀ կողմից, ինչո՞ւ է ֆինանսավորվում ՀՀ բյուջեից, ինչո՞ւ են ՀՀ 2-րդ և 3-րդ չընտրված նախագահները բարձրագույն պաշտոններ զբաղեցրել Արցախում և հետո անցել ՀՀ կերծանելուն, ինո՞ւ են ՀՀ քացաքացիները ծառայում Արցախի զինված ուժերում:
Այստեղ են ասում, հոնքը շինելու տեղ աչքը հանեց…
Իհարկե պարտադիր եւ պարտավոր է Հայաստանը Արցախի հետ հարաբերություններում իրականացնել մեկ ամբողջական պետության քաղաքականություն եւ գործողություններ, ուստի ձեր նյութի մեկնաբաններին վերաբերվելով որպես շարքային մարդիկ, նրանց մեկնաբանությունները շրջանցելով հարցս ուղղում եմ հոդվածագրին եւ ակնկալում ստանալ ինձ հուզող որոշ հարցերի պատասխան.
ՀՀ Սահմանադրություն
Հոդված 49 – ը Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:
Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:
Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն է:
Հոդված 56 – ը Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր եւ կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ կողմից:
Որքանով են արդիոք ՀՀ կառավարիչները պահպանում ՀՀ Սահմանադրությունը:
Անկասկած հարցս տարողունակ է եւ սահմանագրագետ չլինելով կարելի է յուրաքանչյուր հոդվածին անդրադառնալ հերթով եւ քարը քարին չթողնել, ուստի նյութից չշեղվելու համար անձամբ ձեզ եմ փոխանցում 12 տող մի նույութ, որպոսզի ՈՐՊԵՍԶԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՅՆ ՀԵՐՔՎԻ, ԿԱՄ ՄԵԿՆԱԲԱՆՎԻ…
ԱՀԱՎԱՍԻԿ
ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ժողովրդի կամքն ու իշխանությունը հաստատվել է 1989 ի դեկտեմբերի 1 – ին ու վերահաստատվել է ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳՐՈՎ 1990 թ. օգոստոսի 23 -ին…
ՄԻ ԱԼԱՐԵՔ ԲԱՑԵՔ ՈՒ ԿԱՐԴԱՑԵՔ, եթե քաղաքագետ իմաստունի կեցվածք եք ընդունում, Ձեր իմաստնությամբ այդ 10 – ը տողի գոնե 1 բառը հերքեք https://www.nt.am/am/news/195553/#sthash.NJy1d0Pp.dpuf
Ազատ Հայքի հայտարարությունը ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ
https://www.facebook.com/AzatHayk/posts/659468510775211
Շատ ուրախ եմ, որ շրջանցել եք իմ մեկնաբանությունները, քանի որ դրանք Ձեզ չէին էլ վերաբերվում և ես ինձ շարքային մարդուց բարձր երբեք չեմ դասել, հուսով եմ չեմ էլ դասի։ Իսկ Դուք շարքային մարդ չե՞ք Ձեր թանկագին մեկնաբանությունով (դե շարքայիններնս էժանագին էր)։
հա, կարդացի, հետո? երկու անգամ երկու էլ չորս է անում, ինչ մի գյուտ է որ…
Եթե դուք չեք հասկանում,(կամ չեք ուզում հասկանալ), թե որոնք են այդ ՛՛հայտնի պատճառները՛՛, որոնք մեզ ստիպում են ԱՌԱՅԺՄ զերծ մնալ ճանաչումից կամ հենց միացումից, ապա դա բացատրելը ձեզ անիմաստ եմ համարում: Դիմեք Զարուհի Փոստանջյանին, նա ձեր թեման ռասկռուտկա կանի….
«Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունը անօրինակա՛ն է: Վերջակետ:
բայց միևնույն ժամանակ՝ արդարացված… բազմակետ
1989 թ. դեկտեմբերի 1-ին «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշում են կայացրել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդն ու Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից սա չի ընդունվել, բայց դա արդեն որոշիչ չէ, քանի որ՝ 1) ԽՍՀՄ-ը այլևս գոյություն չունի, և 2) 23.08.1990 -ի Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը հիմք է ընդունել վերոհիշյալ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը:
1995 թվի (ու 2005 թվին վերահաստատված) ՀՀ Սահմանադրությունն էլ է հիմք ընդունել Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հիմնարար սկզբունքները. այսինքն՝ ըստ ՀՀ բարձրագույն օրենքի՝ Սահմանադրության,Ղարաբաղն արդե՛ն ՀՀ մաս է: Այս տեսանկյունից որոշիչ չէ նաև այն, որ Արցախն անկախության հանրաքվե է արել ու նախագահ, պառլամենտ ու նման այլ կառույցներ ունի:
Ոչ մի երկիր (Հայաստանը ներառյալ) դա չի ճանաչել/ճանաչում. նաև այն, որ այսօր Հայաստանը de facto և՛ de jure Արցախի ներկայացուցիչը (օրինակ՝ Մինսկի խմբում), հովանավորն ու անվտանգության երաշխավորն է (օրինակ՝ ՀՀ զինվորականների ներկայությունը Արցախում՝ առա՛նց երկկողմանի պայմանագրի):
Յա, բա զանգեիր մի հատ Մամեդյարովին… ասեիր թղթաբանությունում ահագին սխալներ ունենք…
Լավ չե՞ք ընկերներ, Ձեր ասածն ի՞նչ ա, Ի՛նչ ՀՍՍՀ, Ի՞նչ ԼՂՀ… Ի՞նչ եք բզբզում…
Անհասկացողների համար մի հատ էլ ասեմ՝ կա ՀՀ և կա Արցախ: Մեզ ՀԻՄԱ այդպես ա ձեռք տալիս, ու ինչ թղթեր էլ ոմանք արխիվներից հանեն, մեկ ա՝ ՄԵՆՔ ՄԵՐ ԷՇՆ ԵՆՔ ՔՇԵԼՈՒ: Հենց որ անհրաժեշտությունը ծագի ճանաչել Արցախի անկախությունը, կամ այն ՀՀ տարածք հայտարարել, մենք դա անհապաղ անելու ենք, քաջ գիտակցելով, որ ոտնակոխում ենք պատերազմի արահետ, բայց անելու ենք ոչ թէ Ռուբիկի կամ Վարազի պեղած նաֆթալինոտ փաստաթղթերով, այլ ուղղակի ԱՆԵԼՈՒ ԵՆՔ: Այդ ժամանակ էլ Իհարկե տարբեր ջենիֆեր փսակիներ դա ՛՛բռնակցում՛՛ են անվանելու կամ ՛՛անջատականների հովանավորում՛՛ , ինչպես Ղրիմի ու Դոնբասի հարցում: Կարծեմ հենց դու, Վարազ Սյունի, դա այդպես էլ որակում էիր…
Բայց որ դեպքերը այդպես զարգացան, մենք թքած ենք ունենալու այդ կարծիքների վրա և էլի մեր էշն ենք քշելու, զենք ենք նորից վերցնելու ու մեր արածին տեր կանգնենք:
.
Ես միայն չեմ հասկանում, թե հենց հիմա դա հայտարարելը ձեր ինչին ա պետք, կամ ըստ ձեզ՝ այս հարցում շահագռգիռ կողմ համարվող ՀՀ-ի կողմից առաջինը Արցախի ստատուսի ընդունելը՝ բացի սրացումից Ի՞ՆՉ կտա մեզ միջազգային հարթությունում…
Իսկ եթե դա ընդամենը ճշգրտելու համար է, թե ո՞ր երկրում են քոթակ տվել Ժիրիկենց, ապա դա էական չի: Եթե օրինակ ապրիլ 24- ին էդ ՛՛նախաշպիոնարանն՛՛ ու Ժիրոյի վկաները ՀԱՆԿԱՐԾ հորդորները չլսեն, ու մի հարամություն անեն, որտեղ բռնենք՝ այնտեղ էլ ջարդները տալու ենք, եղա՞վ… հերիք եղավ բոլ եղավ տունտունիկ խաղալը
Վարազ Սյունի (Ամստերդամ) says: «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունը անօրինակա՛ն է: Վերջակետ:
———————————————————————————–
որքա՜ն հեշտ էր լինելու ամեն բան, եթե ամեն բան միայն սեւ կամ միայն սպիտակ լիներ, եւ մի շեշտի նշանով, վերջակետով, ամեն բան վերջանար. երանի այն մարդկանց, որ կյանքը այդ ձեւով են տեսնում… “Երջանիկ եք, եթե հոգով աղքատ եք, որովհետև ձերն է երկնքի արքայությունը” (Մաթևոս 5:3-12) ————- իսկ յատկապես այս յատուկ նիւթում, վստահաբար պարզ եւ յստակ չի` օրինական տեսանկիւնը… այդ պատճառով է որ ձերբակալման վիճելիությունը նախընտրեցի տեղաւորել զուտ սկզբունքային մակարդակի վրայ. այսինքն՝ այո, կարող է որ, ըստ Օրէնքի տառացի մեկնաբանության եւ խիստ կիրարկման, հիմնավորված լինի այս խմբային ձերբակալությունը. սակայն, ա) որքա՞ն արդար է որ այդպես լինի, նկատի ունենալով երկրում Օրէնքի մնացեալ անհամար, անդադար եւ բազմատեսակ խախտումները, որոնք մնում են առանց ոչ մի հետեւանքի.. եւ նաեւ, բ) եթէ զուտ Օրէնքի վրայ է հիմնված պետական կեցվածքը այս հարցում, բա ինչո՞ւ խմբակին մաս կազմող այլ անձիք եւս չեն ձերբակալված (նամանաւադն` օտար անձագիրը գրպանում, ախպարները…)
Հոդվածի տրամաբանության խորքում դրված է իրավական լարը:
Նույն շաղախի մեջ է նաեւ, երբ հնչում են ինչուներն ու եթեները, ուստի այս տիրույթում է դրված է մեկնաբանությունը…
ՀՀ ներկա սահմանադրության հիմքը ԱՆԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ Է, որով ՀՀ – ն իրեն ճանաչում է 18-20 թթ եւ ՀԽՍՀ իրավահաջորդ, հետեւաբար այն կարող է խախտվել կամ ՀՀ ԱԺ 2.3 – ի կողմից նախկին որոշումը բեկանելու կամ հանրաքվեի միջոցով, իսկ ՀՀ – ն որքան գիտեմ նման բան չի արել, հետեւաբար անկախ նրանից, թէ Արցախն ինչ է ասում, ՀՀ-ի համար այն ՀԱՅԱՍՏԱՆ Է ՈՒ ՎԵՐՋ, ճիշտ այնպես, ինչպես Մասիսները, որից կարծեմ նույնպես չենք հրաժարվել եւ ուրեմն, եթե փորձում ենք լարախաղացությամբ ուրիշին խաբել միամտություն է, իսկ եթե ուզում ենք մեզ խաբել դրա անունը……………:
Այս մեկնաբանությունը լինելով նախորդի շարունակությունը կանգնեցնում է Սահմանադրության մի այլ հոդվածի առաջ.
Հիմա.
Դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների նկատմամբ ծեծն ու հետապնդումը Ո՞Ր ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ Է ԿԱՏԱՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԹԷ՞ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ:
Եթե դժվար չի մատչելի լեզվով մեկնաբանեք
Հոդված 11.3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նրա սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո: