Չնայած Քարդաշյանների ընտանիքն արդեն հեռացել է Հայաստանից, սակայն գյումրեցի հավատացյալները դեռ շարունակում են քննարկել շաբաթ օրը Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կատարված միջադեպը: Շիրակի հոգևոր թեմի առաջնորդը պահանջեց բացել եկեղեցու դռները՝ բարկանալով Քարդաշյանների անվտանգության աշխատակիցների վրա: Եկեղեցու հավատացյալ, քաղաքացիական ակտիվիստ, տնտեսագետ Կարեն Պետրոսյանը ևս դիմել էր Aravot.am-ին՝ իր գնահատականը հնչեցնելով կատարվածի շուրջ:
«Շիրակի թեմի Գյումրի քաղաքի Սուրբ Յոթ վերք եկեղեցին իր գոյության ընթացքում և ոչ մի օր չի փակվել: Մշտապես եղել է բոլոր հավատացյալների հիմնական եկեղեցիներից մեկը, եթե ոչ հիմնական եկեղեցին, այնտեղ մշտապես տեղի են ունեցել բոլոր ծիսական արարողությունները և ուրախություն մեզ ՝գյումրեցիներիս, ամեն օր այնտեղ կատարվում են հայ եկեղեցվո ժամերգություններ, կիրակնօրյա պատարագներ:
Ուզում եմ անդրադառնալ այն հարցին, որ Յոթ վերք եկեղեցում ամեն օր ժամը 17.00-ին ժամերգություն է, և անկախ նրանից, թե ով է լինում ՝ լինի ծայրահեղ պարկեշտ և առաքինի մարդ, ճանաչված կամ անճանաչ, բարո կամ անբարո, առաքինի, թե մեղավոր, պատկառ, թե անպատկառ, իր համար եկեղեցու դռները բաց են: Մենք ընդունում ենք, որ եկեղեցին մեղավորների համար է՝ անկախ մարդու մեղքի տեսակից: Հայ տղամարդը եկեղեցի գլխաբաց է մտնում, իսկ կինը մտնում է գլուխը փակ, ծածկած: Երբ նայում ես կադրերը, ակամայից մեծ զայրույթ ես ապրում, երբ որևէ մի կին անգլերեն լեզվով վազվզում է քո եկեղեցու մեջ, որը սրբություն է և լռության խորհրդանիշ, երբ մեկս բարձր ենք խոսում, մեկս մյուսիս հորդորում ենք լուռ մնալ, ինչ-որ մեկը վազվզում է և բղավում է՝ out :
Այդ խոսքը վերաբերում է մարդկանց, որպեսզի թիկնապահները ու ոստիկանները դուրս հանեն մարդկանց և դա ասում է ոչ թե այն անձնավորությունը, որն այցելել է Գյումրի, այլ իր աշխատակցուհին: Նա անպարկեշտ վարքագծով վազվզում է եկեղեցու մեջ ու բղավում, երբ որ կինը ընդհանրապես իրավունք չունի խոսել եկեղեցու մեջ, առավել ևս բղավել և հրահանգներ տալ: Այսքանից հետո մի հատ էլ փակել եկեղեցու դռները, երբ մարդիկ ժամերգության են գալիս, մի հատ էլ մարդիկ վրդովվեն և վերագրեն, թե մեր երկրպագուներն են եկել, մենք դրա համար փակեցինք դռները, նրանք ժամերգության եկած մարդիկ էին…
Կարդացեք նաև
Սրբազանի դիտողությունը շատ տեղին է, և փոխանակ մարդիկ պարկեշտ գտնվեին և ներողություն հայտնեին, որ իրենց աշխատողներն անպարկեշտ պահվածք են ունեցել եկեղեցու մեջ, բղավել են, մարդկանց անպատեհ դուրս են հրավիրել, մյուսների առաջ դռներ են փակել, փոխանակ դա գիտակցեին և խոնարհաբար ներողություն խնդրեին, նեղացածի կեցվածք են ընդունում:
Սրբազանի վարքագիծը իրապես առաջնորդի վարքագիծ է, իրապես հավատացյալ ժողովրդի մտահոգության ծայաստիճան դրսևորում է: Ինքն առաջնորդ է և իրավունք ունի բարկանալու, իրավունք ունի նաև որոշակի հանդիմանություն ասելու: Նրա հնչեցրած արտահայտություններն իրավիճակի կարևորությունն է արտացոլում, որին մենք ականատես եղանք:
Մենք դեռ Սովետական Միության օրոք լսել ենք՝ մարդիկ զինված եկել են ու չեն թողել, որ եկեղեցին մի վայրկյան փակվի, ուր մնաց նորօրյա Հայաստանի մեջ:
Հռոմի պապի հայտարարությունը պայմանավորված էր մեր Առաքելական եկեղեցու բազմադարյա գործունությամբ: Ուզում եմ հատուկ փաստել, որ մենք ունենք Առաքելական եկեղեցի և նման առաջնորդության արդյունքն է, որ աշխարհի ամենամեծ թվով հավատացյալներ ունեցող եկեղեցու առաջնորդը պատիվ համարեց անդրադառնալ Հայոց ցեղասպանության 100-ամյակին՝ Նարեկացուն դասելով վարդապետների շարքը: Մենք ոչ թե պիտի պարծենանք շոու բիզնեսի ներկայացուցիչներով, որոնց մասին խոսում են տարբեր երկրների առաջնորդներ՝ ասելով, որ նրանք չեն, որ երկրի, ազգի ուղենիշը պետք է լինեն, մեր ազգի ուղենիշը մեր արժեքներն են, մեր եկեղեցին, մեր ընտանեկան առաքինի բարոյական արժեքներն են, մեր եկեղեցին և մեր ազգային ավանդույթն է:
Թեև ասեմ, որ դեմ չեմ Քիմ Քարդաշյանի Հայաստան ժամանելուն, եկել է, լավ է արել, ինչո՞ւ պիտի դեմ լինեմ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հայկական ժողովրդական ասացվածք կա «մարդա չը նման, մարդա չը հավան»: Լսել եք, պ. ակծիվիստ???………… Թե չէ, դուք որ դեմ լինեիք, Քարդաշյանը Հայաստան պիտի չգար)))))):
հա… արդեն Հայաստանում մարդիկ այնքան շատ են յաճախում եկեղեցիները, այնքան խճողված են միշտ եկեղեցիները, որ մի կարճ պահ եկեղեցիի դուռը փակ լինելը մե՜ծ զրկանք է ժողովուրդին համար… վազելով գնում են եկեղեցի, առավոտից իրիկուն, շարան-շարան, իրար հրմշտկելով, եւ ահա յանկարծ դուռը փակեցի՛ն իրենց առջեւ, այդ Քիմ կոչեցյալ մեղաւորի պատճառով… վա՜յ, վայ, վայ վա՜յ… լսել ենք արդեն որ անոր մեկնումից ի վեր, ամբողջ քաղաքը մնայուն կերպով մնում է այդ եկեղեցիում, աղոթում եւ աղոթում՝ անդադար, այդ կնոջ հոգիի փրկության համար…
չգիտեմ դու որ քաղաքից ես Գյումրիից չես երևի ու ընդհանրապես անհավատի մեկն ես ըստ երևույթին այնպես որ անկապ մի դուրս տուր ավելի լավ է գնա մեկ-մեկ եկեղեցի խելքի արի
Ակտիվիստների վերջին ապաստանը հայրենիքն է:
«կինը ընդհանրապես իրավունք չունի խոսել եկեղեցու մեջ» 🙂
Աստուածաշնչում մի լաւ խօսք կայ, որ սիրում եմ մէջբերել. «Մարդկանց կողմից պատուիրուած Աւետարան էք քարոզում»:
“սրբազան” կոչվող անձնավորությունը մարդկանց համեմատում է անասունների հետ: Նման սրբազանին պետք է հեռացնել եկեղեցուց:
իսկ եթե հանկարց սխալվեր եվ գար Մանվել Գրիգօրյանը,՞ քանի՞ յամ եիք պակելւ եկեխեցին՞ կամ այդքան հավատացիալ կար հենց աըդ յամին՞ կամ այդ վօր օռվանից եկեխեցին աըդքան օռինապաշտ եխավ պատվիրաններին հետեվելւ․
հավանաբար լավ ել նկատօխւթիւն ե ստանալւ վեհապարից, դեհ , կարօխ եր մի բան պօկել, դրա համառ ալիբիներ ե հավաքւմ․ այսւհետեվ ավելի շատ հետեվեք Աստցօ պատվիրաններին ․գւցե սա լավ սկիզբ է նշանակւմ՞
օռ ւ գիշեր ախօթեք ւ ախօթեք ւ ապաշխարեք, Կիմը ինչ ե անւմ՞ , վօր չեին անի մեր պարկեշտ հայ, նամւսօվ կանայք , թւրքիաւմ ըեվ այլւր, մի կտօր հացի համռ , չե նե կարիերա ստեխցելւ համար․էսքանն ել հերիք ե, չ ՛երկարացնեմ
Կարեն Պետրոսյան,լաաաաաաաաաաաավ ախօթիր սրբազանի հետ, Հաըաստանի պրկւթյան համար,, ել վօչ վօք քեզ չի խանգարւմ․